Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 18 Սեպտեմբեր 2015 17:38

«ԹՈՒՐՔԻ ԿՐԱԿՈՑԻՑ ՄԻ ԿԵՐՊ ԵՆՔ ՓՐԿՎՈՒՄ` ՀԻՄԱ ԷԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ»

 

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում երեկ գիշեր ավազակային հարձակման դեպք է գրանցվել: Հարձակվել են գյուղի բնակիչ Արարատ Հարությունյանի տան վրա, ատրճանակի եւ դանակի գործադրմամբ` կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, վերջինիս ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով` պատճառել են մարմնական վնասվածքներ: Հանցագործություն կատարած անձինք կպչուն ժապավենով, պարանով ու սավանի կտորներով կապկպել են Արարատի ու նրա կնոջ ձեռքերը, ոտքերը, բերանը, աչքերը, կնոջ ականջներից հանել ու հափշտակել են ոսկյա ականջօղերը, վերցրել տանն առկա կանխիկ գումարն ու դիմել փախուստի:


Բաղանիսից ավազակային հարձակման ենթարկված ընտանիքին մոտ կանգնած անձինք պատմեցին, որ.  «Հարձակվողները երեք դիմակավորված  անձինք են եղել: Հարձակման ենթարկվածները գյուղի խանութն էին աշխատեցնում, իրենց համար հանգիստ ապրող մարդիկ էին: Սահմանին նման դեպքը տարօրինակ է, ու մեզ համար դրա բացահայտումը շատ կարեւոր է: Սահմանային գյուղ է, թուրքի կրակոցներից մի կերպ ենք փրկվում, հիմա ահաբեկչության զոհ ենք դարձել: Թուրքի գնդակից սարսափի մեջ չենք ընկնում, բայց հիմա էլ արի ավազակային հարձակվողներից պաշտպանվի: Էս արդեն շատ է, էդ հանցագործները, ուղղակի, Աստված չունեցող մարդիկ են: Բա կարելի՞ է թշնամու քթի տակ ապրող գյուղացուց, էն էլ՝ էդ ձեւով գողություն անել: Ստույգ բան չգիտենք, բայց ասում են շուրջ 4 միլիոն դրամի գույք են հափշտակել, սկսած ձեռքի հեռախոսներից»:
Տուժողների հետ զրուցել չհաջողվեց, քանի որ վերջիներս գտնվում էին հոգեպես ծանր վիճակում եւ նույնիսկ իրավապահների հարցերին էին մի կերպ պատասխանում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ