Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 18 Սեպտեմբեր 2015 17:41

ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ԼՆԴԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ


- Հարգելի բժիշկ, ինչպե՞ս ազատվել լնդային արյունահոսությունից: Ի՞նչ հետեւանքներ կարող է առաջացնել այս վիճակը:  Ասում են` արդյունավետ միջոց է կերակրի աղը, գազարի հյութը, նռան կեղեւը…

Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման ատամնաբուժական բաժանմունքի վարիչ ԱՐՄԵՆ ԿՈՏԻԿՅԱՆԸ.

 

 

-Լնդային արյունահոսության պատճառները տարբեր են լինում: Կան ընդհանուր պատճառներ եւ հիմնական: Ընդհանուր պատճառներից են նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաեւ օրգանիզմում որոշ տարրերի բացակայությունը` կալիումի, վիտամին C-ի պակասը: Աղեստամոքսային խանգարումների հետեւանքով նույնպես կարող են արյունահոսություններ լինել:
Հիմնական պատճառներից են ոչ ճիշտ տեղադրված պլոմբները, օրթոպեդիկ  կառույցները եւ օրթոդոնտիկ շինաները, որոնք կարող են առաջացնել բորբոքային գործընթացներ:
Երբեմն լնդային արյունահոսության պատճառ կարող են լինել մեխանիկական վնասվածքները. կան մարդիկ, ովքեր սիրում են ատամի խոզանակով կոշտորեն մաքրել ատամները, որը նույնպես հնարավոր է առաջացնի լնդային արյունահոսություն: Ուստի խորհուրդ է տրվում խոզանակի ճիշտ ընտրություն կատարել:
Ի դեպ, վնասակար ազդեցություն ունեն նաեւ ատամի չոփիկները:
Lնդային արյունահոսության պատճառ կարող է հանդիսանալ նաեւ նյարդային համակարգը` սթրեսը:
Հարգելի նամակագիր, խորհուրդ չի տրվում անտեսել լնդային արյունահոսությունը: Հարկ է ժամանակին կանխել այն` հեռացնելով ատամնափառը, որը հետագայում վերածվում է ատամնաքարերի, որոնց հիմքում մանրէներն են (ուտելիքի մնացորդների արդյունքն է), կարող են կարիեսի պատճառ դառնալ, առաջացնել լնդաբորբ (գինգիվիտ): Վերջինս չբուժելու դեպքում առաջանում է հարգեղձաբորբ (պարադոնտիտ), որը հետագայում կնպաստի ատամների կորստին:  ժողովրդական բժշկության մեջ կան տարբեր արդյունավետ միջոցներ, որոնք, այսպես ասած, բարերար ազդեցություն կարող են ունենալ տվյալ պարագայում: Սակայն գոյություն չունի որեւէ բժշկական հետազոտություն, որը կարող է հաստատել այս միջոցների արդյունավետությունը, թեեւ, ինչ խոսք, գազարը, նռան կեղեւը վիտամիններով հարուստ եւ շատ օգտակար են:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ