Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 22 Սեպտեմբեր 2015 17:09

«ՍԱ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ»

 

«Իրավունքն» իր անցած համարում անդրադարձել էր Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում օրերս ավազակային հարձակման դեպքին: Հիշեցնենք. հանցագործներն ատրճանակով եւ դանակով զինված հարձակվել էին նշված գյուղի բնակիչ Արարատ Հարությունյանի տան վրա, տանտերերին ծեծել եւ ունեցած-չունեցածը տարել: Եվ ահա դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ մեզ հետ զրույցում ներկայացրեց ավազակային հարձակման ենթարկված ընտանիքի որդին` Նորայրը.

-Նախ պետք է ասեմ, որ չափազանցված են մամուլում տեղ գտած լուրերն այն մասին, որ հարձակվողները ծնողներիս ծեծել են: Ծեծ, որպես այդպիսին, չի եղել:
Հանցագործները տուն ներխուժել են լուսադեմին, զենքի սպառնալիքով կապկպել են ծնողներիս, այնուհետեւ բառիս բուն իմաստով՝ սրբել ողջ տունը: Հանցագործները մերոնց բղավոցներին ի պատասխան` անընդհատ կրկնել են. «Ձեններդ չլսենք, թե չէ... սուս մնացեք, տենանք` ինչ ենք անում, թողենք, գնանք»: Մինչ օրս ծնողներս շոկից դուրս գալ չեն կարողանում, անընդհատ վախը սրտներում է: Նման դեպք մեր գյուղում չի եղել. սա նախադեպը չունեցող ավազակային հարձակում էր` սահմանամերձ գյուղում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ