Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 22 Սեպտեմբեր 2015 17:12

ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐԻ՝ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

 

- Մոտ տարիուկես աշխատել եմ որպես ծրագրավորող մի կազմակերպությունում, սակայն աշխատանքային պայմանագիր չեմ ունեցել: Օրեր առաջ տնօրենը, որն այդ կազմակերպության հիմնադիրն է, ասաց, որ դադարեցնում է իմ հետ աշխատանքային հարաբերությունները, սակայն հրաժարվեց աշխատանքային գրքույկի մեջ գրառում կատարելուց եւ վերջնահաշվարկ անելուց: Ինչպե՞ս պաշտպանեմ իմ իրավունքները, ունեմ վկաներ, որոնք կհաստատեն իմ այնտեղ աշխատելու հանգամանքը:
Լիդա

 

 

-ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի ուժով աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Այսինքն, օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որ աշխատանքի ընդունվելու համար գործատուն եւ աշխատողը ստորագրեն գրավոր աշխատանքային պայմանագրի տակ: Նման պայմանագրերը կոչվում են հասարակ գրավոր ձեւով կազմված պայմանագրեր, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298 հոդվածի առաջին կետի ուժով. գործարքի հասարակ գրավոր ձեւը չպահպանելը վեճի դեպքում վիճարկող կողմին զրկում է ի հաստատումն գործարքի եւ նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելուն: Ուստի այն վկաները, որոնք կհաստատեն Ձեր այդ կազմակերպությունում աշխատելու հանգամանքը, չեն կարող ապացուցողական նշանակություն ունենալ: Սակայն եթե այդ կազմակերպությունում աշխատելու փաստը կարող է ապացուցվել այլ փաստաթղթերով, որոնք վկաների ցուցմունք չեն, կարծում եմ, որ դատական պաշտպանության ժամանակ դրանք կարող են եւ պետք է գնահատման արժանանան` բխող բոլոր իրավական հետեւանքներով:

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ԵՆԹԱԿԱ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ»

- Օրինական ուժ ստացած վճռով ճանաչվել է իմ սեփականության իրավունքն անշարժ գույքի նկատմամբ: Դիմել եմ կադաստր, ասում են՝ դատարանի վճիռը սխալ է, չենք կարող գույքդ գրանցել:

-Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14 հոդվածի ուժով օրինական ուժ ստացած դատական ակտը ենթակա է պարտադիր կատարման բոլորի կողմից, այդ թվում նաեւ կադաստրի կողմից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ արդար դատաքննություն ասելով ոչ միայն պետք է հասկանալ բուն դատաքննությունը, այլեւ օրինական ուժ ստացած դատական ակտն ի կատար ածելը, որի պատասխանատուն համարվում է պետությունը: Բազմիցս են ՀՀ քաղաքացիները բողոքում օրինական ուժ ստացած դատական ակտերը տարբեր տրամաչափի պետական պաշտոնյաների կողմից չընդունելը:
Հարկավոր է իմանալ. դատական ակտը ոչ միայն օրենքի իմպերատիվ ուժով պարտավոր են կատարել, այլեւ դրա հետ կապված իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ են նախադեպային ակտեր, որով բազմիցս արձանագրվել է, որ մեկ անգամ արտահայտած դիրքորոշումը, տվյալ դեպքում օրինական ուժ ստացած վճիռներն ի կատար ածելը, պարտադիր է պետական մարմինների, ՏԻՄ-ի, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների համար եւ ենթակա է կատարման ՀՀ ամբողջ տարածքում:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով