Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբեր 2015 16:21

ԴԱՍԱԼԻՔ ԱԿՏԻՎԻՍՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է

 

Երբ ես հաճախ քննադատում եմ ակտիվիստ կոչեցյալներին, որոնք իբրեւ թե պայքարում են մարդկանց իրավունքների համար, դա ընդամենը գալիս է դառը փորձից` նմաններից շատերի մեջ կարող է նստած լինել պոտենցիալ վահանմարտիրոսյանը` ազգի դավաճանը:

Ոմանք այս հայտնի շանտաժիստին խաբվելով` նրան հերոս էին համարում, արդարության համար իբրեւ թե պայքարող: Ցավում եմ, բայց շատերը մոլորության մեջ են եղել: Ներկայացնեմ, թե ով է եղել այս երիտասարդը` ըստ իմ ունեցած տվյալների: 2013թ. ստեղծել է «Ներազգային ազատագրական շարժում» կոչվող քաղաքացիական շարժումը, ավելի շուտ` հայտարարել է իրեն այդպիսի շարժման ղեկավար, քանի որ իրականում նման շարժում չի եղել, նա թիմ չի ունեցել: Ասուլիսներ է կազմակերպել, փորձել է չեղած տեղից աղմուկ ստեղծել, ամեն անգամ խնդրել է իր ծանոթներին, որպեսզի գոնե ներկա լինեն իր միջոցառումներին եւ տպավորություն ստեղծվի, թե ինքն աջակիցներ ունի: Պայքարել է իբրեւ թե սոցիալական անարդարության դեմ` ասելով, թե նպատակ ունի հեռացնել գործող իշխանություններին, սակայն ողջ այդ «պայքարի» ընթացքում զբաղվել է շանտաժով, մարդկանցից գումար շորթելով:
Բայց սա ամենը չէ, Վահանը նաեւ հոգեկանի հետ խնդիրներ ունի եւ 2005-ից հաշվառված է Երեւանի նյարդահոգեբուժական դիսպանսերում` «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ, ինչի հետեւանքով 2007թ. Էրեբունու տարածքային զինկոմիսարիատի կողմից ուղարկվել է հետազոտման եւ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ ազատվել է զինվորական ծառայությունից: Այսինքն, ունեցանք եւս մեկ դասալիք, որը արդյունքում դարձավ դավաճան:
Դասալիքը նաեւ շատ բազմազան անձնական կյանք ունի` 3 անգամ ամուսնացած է եղել, 3 ամուսնություններից ունի 3 երեխա, ունեցել է սիրուհի, որը ազատ ելումուտ է ունեցել իր տուն, ունեցել է տղամարդ-զուգընկերներ (բիսեքսուալ է): Եվ այս կարգավիճակով նա դեռ շանտաժով էր զբաղվում...
Օգոստոսի 15-ին Մարտիրոսյանը Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ամսի 14-ին իր հարեւանությամբ բնակվող անհայտ անձինք կնոջ հետ բարձր խոսելու համար իրենց տան դիմաց վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ոտքերով եւ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են մարմնի տարբեր մասերին: Կինը նույնպես հաղորդում է տվել, որ ամուսնուն ծեծի ենթարկող անձնիք մարմնական վնասվածքներ են հասցրել նաեւ իրեն: Հիմա ամենազավեշտալին` նրանք ոստիկանությանը հայտնել են, թե իրենց ծեծի են ենթարկել Մհեր Սեդրակյանի թիկնապահները, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում Մհեր Սեդրակյանն ու իր թիկնապահները բացակայել են ՀՀ-ից: Ահա թե ինչպես հարս ու սկեսուրի վեճը օգտագործելով կարելի է դառնալ «քաղաքական հալածյալ»...
Այո, իրականում Մարտիրոսյանի կինը նրա մոր հետ է վիճել, որից հետո քաշքշել է ու հարվածել: Այդ ժամանակ Վահան Մարտիրոսյանը դուրս է եկել փողոց, սեռական բնույթի հայհոյանքներ տվել հարեւանների հասցեին, հետո էլ ասել է, թե հարեւանները Մհեր Սեդրակյանի մարդկանցից են: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են...
Իսկ օգոստոսի 28-ին Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Մարտիրոսյանի ծանոթներից մի կին, ով հայտնել է, որ օգոստոսի 21-ից 25-ը Վահան Մարտիրոսյանը ընտանիքով հյուրընկալվել է իր տանը եւ ասել է, որ հետապնդվում է Սեդրակյանի կողմից ու չի ցանկանում գիշերել տանը: Այդ օրերին օգտվելով տանտիրուհու բացակայությունից` Վահանը գրասեղանի դարակից հափշտակել է 4000 ԱՄՆ դոլար: Փաստի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ եւ սեպտեմբերի 9-ին Մարտիրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Պատասխանատվությունից խուսափելու նպատակով սեպտեմբերի 4-ին Վահանը կնոջ եւ անչափահաս որդու հետ Բագրատաշենի անցակետով մեկնել է Վրաստան: Համացանցից տեղեկանում ենք, որ Վրաստանում Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստարան է խնդրել, եւ այդ հարցում նրան աջակցել է ադրբեջանցի իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն, որն էլ կազմակերպել է Մարտիրոսյանի եւ նրա ընտանիքի անդամների տեղափոխությունն Ադրբեջան:
Ճիշտն ասած` ես ուրախ եմ, որ նման ոչնչությունից մաքրվեց երկիրը: Նրա իսկական տեղը Ադրբեջանն է: Հուսով եմ, այնտեղ նրա նկատմամբ կվարվեն «դավաճանը մնում է դավաճան» սկզբունքով, այսինքն` օգտագործելուց հետո հարցերը կլուծեն:

ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ