Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 25 Սեպտեմբեր 2015 16:43

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՋԱՆՔ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ` ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

 

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Նյու-Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կունենա բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում նաեւ Ադրբեջանի արտգործնախարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Թե ինչ կարելի է սպասել այդ հանդիպումից, «Իրավունքը» փորձեց պարզել հայաստանյան քաղաքագետներից:

Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ փաստեց.
- Սա այն հերթական հանդիպումներից է, որի շրջանակներում կողմերը կփոխանակեն իրենց կարծիքները եւ տեսակետները, կներկայացնեն պատկերացումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բնականաբար՝ հայկական կողմն Ադրբեջանի արտգործնախարարին կներկայացնի նրանց ոչ կառուցողական քաղաքականությունը եւ գործողությունները: Դժվար է այս հանդիպումից որեւէ բան ակնկալել, գուցե այստեղ խոսեն այն մասին, թե ինչ ճանապարհով պետք է կողմերը գնան ավելի արդյունավետ բանակցությունների: Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների այս շրջանում դրական տեղաշարժ ակնկալել ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ` դժվար է, սակայն ոչինչ բացառել պետք չէ:

Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նշեց.
- Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունավետությունը կախված է նրանից, թե կհաջողվի՞ դրա արդյունքում կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը: Ըստ էության՝ հանդիպման գլխավոր նպատակներից մեկն էլ հենց դա է՝ նախագահների հանդիպում կազմակերպելը: Եթե հասնեն այդ նպատակին, այդ ժամանակ էլ արդեն կարելի է խոսել այսօրվա հանդիպման արդյունքների մասին: Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու տեսակետից եւ հատկապես երկարատեւ լռությունից հետո՝ արտգործնախարարների հանդիպումը որեւէ փոփոխություն չի բերի:

Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆՆ ընդգծեց.
- Ամենամեծ ակնկալիքն այս հանդիպումից եւ ընդհանրապես բանակցություններից այն է, որ հետաձգվում է լայնածավալ պատերազմը:  Ավելին ակնկալելն անիմաստ է, քանի որ ԼՂՀ հիմնահարցի առումով ադրբեջանական մոտեցումներն ապակառուցողական են: Արդեն բազմիցս Ադրբեջանը պաշտոնական ձեւով ներկայացնում է տարածքային պահանջներ, այս պարագայում, չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը փոխի իր տեսակետը եւ վարի կառուցողական քաղաքականություն: Բացի այդ՝ Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում` հանդիպումը տապալելու եւ Մինսկի խմբի համանախագահներին սեփական կամքը թելադրելու համար: Ադրբեջանը հսկայական աշխատանքեր է տանում, որպեսզի տապալի սահմանի փխրուն խաղաղությունը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ