Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Ուրբաթ, 25 Սեպտեմբեր 2015 16:55

«ԶՎԱՐԹՆՈՑԸ» ԱՅՍՐԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆ Է»

 

Երեւանի օդանավակայանն ամենաէժան մայրաքաղաքային օդանավակայանն է Անդրկովկասում: «Զվարթնոցում» 1 ուղեւորի սպասարկման միջին արժեքը կազմում է 45$, Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանում` 51$, Հեյդար Ալիեւի անվան օդանավակայում` 79$:

Հայաստանում ընդունված է կարծել, որ ավիափոխադրումների թանկ լինելու պատճառը «Զվարթնոցի» թանկ ծառայություններն են (ընկերության սեփականատեր` արգենտինահայ Էդուարդո Էռնեկյան):
Այդ պատկերացումները մեծամասամբ շրջանառության մեջ է դրել «Արմավիա» ընկերության սեփականատեր, այժմ սնանկացած հայ ավիափոխադրողը, ով դրանով փորձում էր բացատրել իր ընկերության անհաջողությունները: Այն, որ դա թյուր ու անհիմն պնդում է, կարելի է հասկանալ մի շարք երկրների օդանավակայանների ծառայությունները համեմատելով, գրում է REGNUM գործակալությունը:
Հաշվարկի հիմք է ընտրվել տարածաշրջանի օդանավակայաններում ավիափոխադրողների մոտ տարածված Airbus A320 օդանավի սպասարկման արժեքը, որ նախատեսված է 130 ուղեւորի համար:
Այդ նպատակով դիտարկվել են ինչպես Այսրկովկասի 3 հանրապետությունների մայրաքաղաքային  օդանավակայանները, այնպես էլ ուղեւորափոխադրումների ծավալով «Զվարթնոցի» հետ համադրելի այլ օդանավակայաններ:
Հայաստանում սիրում են գները համեմատել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանի գների հետ, քանի որ ավիատոմսերը հաճախ այնտեղ անհամեմատ էժան են, քան Հայաստանում: Այդ պատճառով էլ Հայաստանի քաղաքացիները հաճախ են օգտվում Թբիլիսիի օդանավակայանից, գրում է REGNUM-ը:
Այսպես, «Զվարթնոց» օդանավակայանը 2014թ. սպասարկել է շուրջ 2 միլիոն ուղեւորի, Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանը` 1 մլն 575 հազար ուղեւորի, Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանը` 2,9 մլն-ի: 130-տեղանոց Airbus A320 տեսակի օդանավի սպասարկման արժեքը Երեւանի օդանավակայանում կազմում է 5.903$, Թբիլիսիում` 6.664$, Բաքվում` 10.323$:
Այս թվերը ներկայացված են առանց պետտուրքերի ու վառելիքի լիցքավորման արժեքի, որոնք օդանավակայանի ծառայությունների մեջ չեն մտնում: Եթե հաշվենք 1 ուղեւորի սպասարկման արժեքը, ապա «Զվարթնոցում» այն կազմում է 45$, Շոթա Ռուսթավելու օդանավակայանում` 51$, Հեյդար Ալիեւի օդանավակայանում` 79$:
Իրականում, Երեւանի օդանավակայանում սպասարկումը ամենաէժանն է տարածաշրջանի երեք երկրների թվում: Այլ հարց է, որ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման արժեքին հարկավոր է գումարել 20$ պետական տուրքը` «օդի հարկը»: Այդ դեպքում ստացվում է, որ ավիաընկերությունների համար 1 ուղեւորի սպասարկումը կազմում է 65$, սակայն դա արդեն մասնավոր ընկերության խնդիրը չէ, այլ պետության:
Բացի այդ` մաքսային վճարով ուղեւորը Հայաստանում ավիաընկերության վրա ավելի թանկ է նստում, քան Թբիլիսիում, սակայն ավելի էժան, քան Բաքվում: Բայց դա այն դեպքում, եթե հաշվի չառնենք Բաքվի օդանավակայանի վառելիքի չնչին գինը:
Ինչ վերաբերում է ուղեւորահոսքին, ապա, բնականաբար, ուղեւորահոսքի մեծացման դեպքում նվազում են դրանց սպասարկման ծախսերն ու գները: Օրինակ` Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, որը 2014թ. սպասարկել է 56.7 մլն ուղեւորի, վերոնշյալ օդանավով սպասարկման գումարը կազմում է ընդամենը 4.400$, Մոսկվայի «Շերեմետեւոյում» (31.5 մլն)` 5.400$, Մինսկում` (2.6 մլն, համեմատելի է  երեւանյանի հետ)` 5.900$:
Սակայն ոչ միշտ են ուղեւորահոսքերը հանգեցնում գների նվազման, օրինակ` Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանում, որի տարեկան ուղեւորահոսքը 63.8 մլն է, նշյալ օդանավի մեկ չվերթի սպասարկման արժեքը կազմում է 10.400$, Վիեննայում` (22.5 մլն)` 7.400$, Մյունխենում (39.7 մլն)` 6.300$: Ամենաէժան օդանավակայաններն են Տալինում (2 մլն ուղեւոր)` 3.700$, Կիեւում (8 մլն)` 4.900$ ու Զագրեբում (2.4 մլն)` 5.000$:
Ստացվում է, որ «Զվարթնոցի» սպասարկման գները հենց նպաստում են ավիաչվերթների ցածր ինքնարժեքին, ու դա չնայած այն բանին, որ մի քանի տարի առաջ կառուցվեց մինչեւ 4 մլն ուղեւորի սպասարկման համար նախատեսված գերժամանակակից օդանավակայան:
Որոշ չափով ավիատոմսերի գները բարձրանում են ավիատոմսերի վրա սահմանված պետտուրքերի պատճառով, սակայն հիմնականում ավիատոմսերի բարձր գների պատճառը սեփական ավիափոխադրողի բացակայությունն է, որի վերջակետը դրվեց «բաց երկնքի» քաղաքականությամբ, գրում է REGNUM-ը:
Սեփական ավիափոխադրողի բացակայությունը նպաստում է այն բանին, որ օտարերկրյա ավիափոխադրողները թելադրեն իրենց մենաշնորհային բարձր գները: