Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբեր 2015 14:37

«ՎԵՐՋԻՆ ԿԻԼՈԳՐԱՄ ԽԱՂՈՂՆ ԷԼ ԿՄԹԵՐՎԻ»,- ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՍՏԱՆԱԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

 

«Խաղողի իրացման հետ կապված՝ Գյուղնախարարությունը խոստացավ ամբողջ բերքը մթերել, սակայն արդյունք չկա: Մենք չենք պատրաստվում հարկեր վճարել` գործարանատիրոջ կողմից առաջարկվող 1կգ խաղողը 50 դրամով մթերելու` իրենց նսեմացնող առաջարկության դիմաց: Ասացին, թե ոչ մի խնդիր չի լինի, բայց էսօր փաստացի կանգնել ենք խնդրի առաջ. խաղողը տոննաներով փչանում է, իսկ գործարանները չեն մթերում: Մեկն ասում է՝ պայմանագիր չունես, մյուսն էլ` թե սպասի, հերթ է, քո հերթն էլ կգա»: Ահա նմանատիպ բողոքներ էին  երեկ ներկայացնում Արարարտի մարզի Այգեպար, Քաղցրաշեն, Շահումյան գյուղերի բնակիչները՝ սպառնալով փակել ճանապարհը, մինչեւ որ կրկին գյուղացիների հետ չհանդիպեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Այդ հանդիպումից հետո ՍԱՄՎԵԼ ԳԱԼՍՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ խաղողի մթերման խնդիրը այլեւս կարելի է լուծված համարել.

Վաղը Քաղցրաշենում կբացվի գործարան  եւ մարզի տարբեր համայնքներից կարող են բերել խաղողն այդտեղ՝ մթերման: Շատերը պայմանագրեր չունեն, բայց դրա լուծումն էլ ենք գտել. անկախ` պայմանագիր ունենալ-չունենալուց, գյուղացու խաղողը կմթերվի, որեւէ խնդիր չի կարող առաջանալ: Մթերումներն այս պահին այլ գործարաններում ընթանում են, մենք գյուղացուն խոստանում ենք` վերջին կիլոգրամ խաղողն էլ կմթերվի, գյուղացու աշխատանքը ջուրը չենք լցնի: Ընդամենը ցանկանում ենք գյուղացիներին ասել, որ շտապել պետք չէ, բոլորի խողողները կմթերվեն` անկախ պայմանագրի առկայությունից: Իսկ պայմանագիր չունենալու պատճառն այն է, որ անցած տարիներին նրա խաղողը հիմնականում արտահանել են, բայց քանի որ այս տարի ՌԴ արտահանվող խաղողի գները ավելի ցածր են, արտահանումն էլ քիչ է: Եթե անցյալ տարի Հայաստանից ՌԴ խաղողն արտահանվում էր 230-250 դրամով, ապա այս տարի` 150-120 դրամով: Իսկ 150 դրամով սեղանի ջոկած խաղող արտահանելը, բնականաբար, ձեռնտու չէ գյուղացուն, քանի որ արդյունքում նրան արտահանվող 1կգ խաղողից 100 դրամ էլ չի մնում: Եվ դա է պատճառը, որ այսօր այս խառնաշփոթն է առաջացել, գյուղացին չի ուզում բերքն արտահանման տա, ուզում է միանգամից տեղում հանձնել: Ուստիեւ՝ այո, այս պահին նման խնդիր առաջացավ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ