Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:13

ՀՅԴ-Ի ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՆ ԱԹՈՌԱԽԱ՞Ղ Է

 

Վերջին մի քանի օրերին ակտիվ քննարկվում է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՅԴ-ն կվերադառնա իշխանական կոալիցիա, որը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին: Այսինքն` դեկտեմբերին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անցկացվող քվերակությունից հետո պարզ կդառնա ՀՅԴ-ի ճակատագիրը: Նշենք, որ Դաշնակցությունը կողմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին:
Ինչ փոփոխություններ տեղի կունենան քաղաքական դաշտում, եթե ՀՅԴ-ն վերադառնա իշխանական կոալիցիա: Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.– ՀՅԴ-ի իշխանական կոալիցիա վերադառնալը Հայաստանում եւ ընդհանրապես քաղաքական դաշտում ոչինչ չի կարող փոխել, ինչպես ժողովուրդն է ասում` նրանք վերադառնում են հին տաշտակին: Դրանով առկա ճգնաժամն ավելի կխորանա. սա օգտակար կլինի միայն կուսակցության կորպորատիվ շահերի համար, ինչն առնչություն չունի հայ ժողովրդի առաջընթացի եւ զարգացման հետ: Այդ ամենով ինչ-որ մարդիկ պարզապես նախարարներ կդառնան, որոշները` նախարարների վարորդներ: ՀՅԴ-ն նախկինում էլ էր կոալիցիա, այդ ժամանակ ինչ արեցին, որ այժմ ինչ պետք է անեն` բացի աթոռախաղից: Սա իմ կարծիքն է:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ նկատեց.
– ՀՅԴ-ն ոչ ֆորմալ կոալիցիա է էլի, իշխանությունների բոլոր նախաձեռնություններին կողմ է, ամեն ինչում համաձայն է: Այն վաղուց իշխանական կոալիցիա է` սկսած Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից: Թե որն է այսօր դրա իմաստը, չեմ հասկանում, գուցե համագործակցությանը ցանկանում է իրավական տեսք տալ: ՀՅԴ-ում առանձնապես բան չի փոխվել, նրանց մի մասը իշխանությունների մեջ է, հազար պաշտոնյաներ ունեն: Այն իշխանությանը մոտ գտնվող քաղաքական ուժ է, որը միշտ իշխանություն է եղել, չեմ հիշում որ վերջին 17 տարիներին ընդդիմադիր եղած լինի: Ոչ մի փոփոխություն չեմ ակնկալում, ինչ որ կա, նույնը կմնա, հնարավոր է նրանցից որեւէ մեկը ստանձնի նախարարի պաշտոն: Քաղաքական որակի փոփոխության հետ կապված ակնկալիքներ չունեմ, դրանով ո՛չ ամեն ինչ կլավանա, ո՛չ էլ դեպի վատը կգնա:
ՀՅԴ բյուրոյի անդամ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց ՀՅԴ-ի իշխանական կոալիցիա վերադառնալը. «Եթե նման բան լինի, բոլորը կիմանան, առայժմ նման խնդիր չկա: ՀՅԴ-ն կարող է եւ հնարավոր է կազմի ցանկացած կոալիցիա»: