Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:40

ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ, ԲԱՅՑ «ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ»

 

«Վերջին երկու տարիների ընթացքում սուր աղիքային ինֆեկցիաների աճ է գրանցվել, որոնք բազմագործոն են` պայմանավորված ե՛ւ սննդային, ե՛ւ ջրային գործոնով»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն ԼԻԱՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԸ.

–Իհարկե, կային բռնկումներ, որոնք միմյանց հետ ունեին համաճարակաբանական կապ: Դրանք որակվեցին տեղային լոկալ բռնկումներ, եւ արագ արձագանքման շնորհիվ բոլորը տեղայնացվեցին: Այսինքն` նույն աղբյուրով պայմանավորված դեպքերը շարունակական բնույթ չկրեցին, ունեցել ենք նաեւ առանձին բռնկման դեպքեր: Բայց եթե մենք հանում ենք այս բռնկումների արդյունքում արձանագրված դեպքերը եւ նայում ենք մնացած դեպքերին, ապա պետք է ասեմ, որ բոլորը եւս մեկ անգամ ենթարկվում են համաճարակաբանական մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաեւ շատ կարեւորվում է դրանց համաճարակաբանական կապը: Բացի բացահայտելուց եւ պարզաբանելուց, կատարվել է այդ դեպքերի ամբողջական քարտեզագրում, եւ, բացառությամբ այն դեպքերի, որոնք բռնկումների արդյունքում են արձանագրվել, մյուս բոլոր դեպքերը միմյանց հետ համաճարակաբանական կապ չունեն: Այսինքն` այսօրվա իրավիճակը, որ դիտարկվում է ՀՀ-ում, այդ թվում նաեւ առանձին ինֆեկցիոն հիվանդանոցներում եւ հատկապես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աղիքային վարակներով հիվանդների հետ, հանգել ենք այն եզրակացության, որ դրանք չունեն համաճարակաբանական կապ` առանձին դեպքեր են, պայմանավորված առանձին գործոններով եւ ոչ մեկը` թե՛ քաղաքային, թե՛ մարզային առումով նույն կապը միմյանց հետ չունեն:
– Ի՞նչն էր աղիքային վարակների տարածման հիմնական պատճառը:
– Տրամաբանական էր այդ դեպքերի արձանագրումը, որովհետեւ դիտվեցին աննախադեպ շոգեր, որոնք նպաստեցին մայիս-օգոստոս ամսվա բռնկումներին, եւ, ինչ խոսք, այստեղ սննդային եւ ջրային գործոնը եւս դերակատարումն ունեցավ: Եթե խոսենք` ներկա օրերի եւ մեր հետազոտությունների արդյունքները վկայակոչելով, ապա միանշանակ պետք է ասեմ, որ այսօրվա արձանագրված դեպքերը միմյանց հետ չունեն կապ: Այսինքն` խուճապի, անհանգստանալու որեւէ խնդիր չկա, բայց քանի որ մրգի, բանջարեղենի սեզոն է, եւս մեկ անգամ հորդորում ենք բնակչությանը, որպեսզի անհատական հիգիենիայի եւ սննդամթերքի պահպանմանը, պատրաստմանը, պահպանմանը, իրացմանը ուշադրություն դարձնեն: Նման անհրաժեշտություն, ինչ խոսք, կա ամբողջ տարին, բայց քանի որ գտնվում ենք սեզոնի մեջ, եւ աղիքային վարակները պարբերաբար արձանագրվում են, դա է պատճառը, որ Ձեր միջոցով մեկ անգամ եւս դիմում եմ քաղաքացիներին, որպեսզի զգոնությունը պահպանեն:
– Դեպքերի մեծ մասը արձանագրվել են երեխաների շրջանում, ինչո՞վ է դա պայմանավորված:
– Բնականաբար, սուր աղիքային ինֆեկցիաներով դեպքերի մեծ մասը գրանցվել են երեխաների շրջանում, քանի որ իրենք ավելի խոցելի են եւ միշտ շատ շուտ են արձագանքում ցանկացած ազդակի: Եթե մեծը կարող է ոտքի վրա անցկացնել հիվանդությունը, ապա երեխաների դեպքում այլ է: Իհարկե, մեծերի դեպքում եւս ցանկալի է ժամանակին դիմելով բժշկական օգնության եւ ինքնաբուժմամբ չզբաղվել:
Նշենք, որ օգոստոսի տվյալներով` Հայաստանում արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 1741 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 1179:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ