Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 17:37

ՈՒՐԵՄՆ ԿԲ-Ն «ՎԱՐԿԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ» ՏԵՂՅԱԿ ՉԷ՞

 

Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության ժամանակ Հայկ Բաբուխանյանը ելույթում բարձրացված որոշ խնդիրների շուրջ փորձեցինք պարզապանումներ ստանալ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻՑ: Մասնավորապես՝ կապված Հ.Բաբուխանյանի այն մտքի հետ, թե. «Տալիս են «Նուռ» քարտ եւ առանց քաղաքացու իմացության` գումար են փոխանցում դրա վրա: Մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում վերջին մուծումը կատարել, ու մի երկու տարուց թուղթ է գալիս, որտեղ նշված է, որ 50 հազար դրամը դառել է 500 հազար դրամ: Մինչդեռ այդ ընթացքում բանկը նույնիսկ բանակցությունների մեջ չի մտնում քաղաքացու հետ: Եթե դա չի կարողանում լուծել Կենտրոնական բանկը, պետք է անել օրենքով»: Պակաս էական չէ նաեւ դոլարային տեսք ունեցող գյուղացիական վարկերի հարցը: Եվ ահա ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը, նախ անդրադառնալով քաղաքացիների հաշիվներին առանց զգուշացնելու գումաներ փոխանցելուն, այսպես ասած, բանից բեխաբար պատասխան տվեց.

Անկեղծ ասած՝ ես տեղյակ չեմ նման խնդրի: Ամեն դեպքում ես խոստանում եմ ստուգել, որովհետեւ մեր տվյալներն այդպիսին չեն: Կարծում եմ՝ խնդիրը պայմանագրերում է, մարդիկ պայմանագրերը պետք է նայեն, երբ ստորագրում են, քանի որ հնարավոր է պայմանագրերում ինչ-ինչ պարտավորություններ են ստանձնում: Բայց ամեն դեպքում՝ ես այս հարցադրումը ինձ մոտ նշել եմ, կքննարկեմ եւ Ձեզ տեղյակ կպահեմ: Այս պահին, որպեսզի հանրությունը որեւէ պատասխան ստանա, ես կխնդրեմ նման խնդրի առաջ կանգնած քաղաքացիները տեղեկացնեն մեզ՝ մեր ուղղիղ գծի միջոցով, եթե կարծում են, որ իրենց շահերը ոտնահարված են:
Ինչ վերաբերում դոլար-դրամ տատանումների պատճառով գյուղացիների առջեւ ծառացած խնդիրներին, ԿԲ տեղակալը նկատեց.
- Մարդիկ միշտ պետք է դրամով խնայեն, դրամով էլ վարկ վերցնեն: Եթե դոլարով են խնայում` պետք է նաեւ տատանումներին պատրաստ լինեն: Հիմա ԿԲ-ն ի՞նչ անի այդ պարագայում:
Ի դեպ, քանի որ պարոն Երիցյանը մարդկանց խորհուրդ է տալիս ուշադիր կարդալ վարկային պայմանագրերը, մեկ փաստ եւս հուշենք, որի մասին եւս նա հաստատ «այլ տվյալներ» կունենա: Իսկ ի՞նչ անեն այն վարկառուները ¥հիմնականում՝ սպառողական վարկերի դեպքում¤, երբ նրանց բանկը խոստանում է առավելագույնը մեկ ամսից պայմանագիրը փոխանցել, բայց մինչեւ վարկի մարումը` այդպես էլ այն տեղ չի հասնում: Հասկանալի է՝ դրանից վարկառուին ոչինչ չի լինի. նույն սուպերտոկոսադրույքն է, բան չի փոխվում: Պայմանագրի բացակայությունից տուժում է պետությունը, իսկ դա ամենեւին էլ վարկառուի դարդը չէ: Բայց, այդ ինչպե՞ս պետք է նա կարողանա մանրամասն տիրապետել պայմանագրին, երբ բազում ու բազում դեպքերում պայմանագիրը լավագույն դեպքում միայն կոնկրետ բանկի մոտ է պահվում «ՉՊ»-ներից խուսափելու համար եւ անմիջապես էլ ոչնչացվում է՝ հենց վճարումն ավարտվեց:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ