Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 17:39

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՆՎԱԶՈՒՄԻՑ

 

Ինչպես հայտնի է` կառավարության վերջին նիստում  հաստատվեց 2016թ. պետական բյուջեի նախագիծը, որը նախատեսում է ՀՆԱ-ի 2,2% աճ: Դա այն դեպքում, երբ այս տարվա բյուջեում նախատեսված էր 4,2 տոկոս աճ: Ընդ որում, պաշտոնական տվյալներով՝ այդ ցուցանիշը կապահովվի, բայց դրանով հանդերձ էլ՝ այս տարվա տնտեսական իրավիճակից դժգոհում են բոլորը, այդ թվում՝ պատկան պաշտոնական ատյանները: Իհարկե՝ տրվում են նաեւ բացատրություններ, թե ինչու է վիճակը վատ, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Եվ ահա, երբ գալիք տարվա համար կանխատեսվում է նկատելիորեն փոքր աճ, դա հուշում է, որ 2016-ին եւս այս ծանր տնտեսական իրողությունները կպահպանվեն ու մի բան էլ՝ կխորանա՞ն: Պարզաբանում փորձեցինք ստանալ ՀՀ ֆինանսների փոխնախարար ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ, ով նկատեց.

Դա պայմանավորված է մակրոտնտեսական իրավիճակով եւ այն հաշվարկներով, որոնք կատարել է կառավարության համապատասխան ստորաբաժանումը: Դուք միշտ հաշվի առեք, որ աճը բազայի վրա է կիրառում: Այսինքն՝ այնքան էլ ճիշտ չէ ասել, որ եթե աճը փոքր է հաշվարկված, գալիք տարի ավելի վատ վիճակ կլինի: Որովհետեւ աճ է նախատեսվում, այսինքն՝ այս տարվա համեմատ է աճ լինելու: Ուզում եմ ասել, որ աճի տեմպերի անկումը չի նշանակում, որ բացարձակ վիճակը կվատանա: Ընդհակառակը՝ նշանակում է, որ տնտեսական վիճակը ավելի լավ է լինելու: Բյուջեի քննարկման ժամանակ այս հարցին կտրվի ավելի ստույգ պատասխան, թե ինչ ճյուղերով է պայմանավորված, ինչ հանգամանքներ են հաշվի առնվել գալիք տարվա աճի կանխատեսման ժամանակ: Ամեն դեպքում՝ մեր տնտեսական աճի միտումները, որոնք այսօր կան, եւ այն սպասումները, որ կան հաջորդ տարվա համար, պայմանավորվել են այդ 2,2 տոկոսի ձեւավորմամբ: Հնարավոր է նաեւ, որ արդյունքում այդ ցուցանիշն ավելանա, այն դեպքում եթե մեր սպասումներն էլ ավելի արդարացնեն իրենց հաջորդ տարի: Նկատի ունեմ, որ մակրոտնտեսական կանխատեսումների բնագավառում մենք դեռ անելիքներ ունենք: Բայց եթե ասեմ, որ բոլոր հարցերին են տրվում սպառիչ պատասխաններ, այդպես չէ: Այսինքն՝ վստահաբար ասել, թե կյանքը ընթանալու է այնպես, որ այդ 2,2 տոկոս աճն անպայման լինելու է, քննարկվող պնդում է: Կարող է լինել ավելի վատ զարգացում, կարող է նաեւ ավելի լավ լինել:
Ֆինանսների փոխնախարարի մեկնաբանությունից մեկ միանշանակ հետեւության կարելի է հանգել. գալիք տարվա տնտեսական իրավիճակի հետ կապված` հստակ սպասելիքներ չկան: Չնայած՝ դա իր իմաստն ունի. Ռուսաստանի շուրջ իրավիճակը կշտկվի՞, դրա էֆեկտը Հայաստանն էլ կզգա: Կլինի հակառա՞կը՝ նույնպես: Այս նույն վիճակը մնա, դե մի 2-2,2 տոկոս աճ կունենանք: Մի քիչ էլ հեռու գնանք, երեւի արդեն կհասնենք նավթի համաշխարհային գներին: Լավ, այդ գործոնները կան: Բայց այդ դեպքում ո՞րն է այն մեխանիզմը, որ գոնե կփորձի Հայաստանին հնարավորինս հեռու պահել իրենից բացարձակապես չկախված այդ համաշխարհային գործոններից. հուսանք, որ պարոն Սաֆարյանի հիշատակած բյուջետային քննարկումների ժամանակ այս կարգի հարցերի պատասխանը եւս կհնչի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ