Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:46

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ-ՔՈՉԱՐՅԱՆ-ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԴԱՇԻՆՔ ԿՍՏԵՂԾՎԻ՞

 

 

Վերջին շրջանում շատ է քննարկվում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մասին խոսակցությունները: Ավելին` շարունակվում են այն համառ լուրերը, որ քաղաքականությամբ զբաղվելու եւ, մասնավորապես, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Ա. Աբրահամյանը համագործակցելու է Ռոբերտ Քոչարյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Հնարավո՞ր է նման դաշինքի ձեւավորումը՝ հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

 

 

Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նշեց.

- Չեմ կարծում, որ այս պահին Ա. Բաղդասարյանը մեր քաղաքականության մեջ կունենա մեծ դերակատարություն` անկախ այն հանգամանքից, թե ում հետ դաշինք կկազմի: Բացի այդ, չեմ կարող ռեալ ասել՝ արդյոք Ա. Աբրահամյանը կզբաղվի՞ քաղաքականությամբ, քանի որ նրանց ծրագրերից ոչ ոք տեղյակ չէ:

Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ փաստեց.

- Այսօր Հայաստանում քաղաքականությամբ կարող են զբաղվել եւ բարձր պաշտոնների հասնել մարդիկ, ովքեր, մեղմ ասաց, ադեկվատ չեն այդ պաշտոններին ու կարգավիճակին: Այս դեպքում մեկ հոգի ավելի, մեկ հոգի պակաս ոչ ադեկվատ մարդու ներկայությունը, կարծում եմ, ոչինչ չի փոխի: Հայաստանի ներքին քաղաքականության հետ ի՞նչ գործ ունի Ա. Աբրահամյանը, որ արդեն խոսում են նրա` վարչապետի պաշտոնին հայտնվելու մասին: Նա Ռուսաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ, եւ այստեղ արդեն օրինականության խնդիր է առաջանում: Գիտեմ, որ նա ֆինանսավորում է Արթուր Բադասարյանի «Հայկական վերածնունդ» կոչվող դաշինքին կամ քաղաքական միավորմանը, ուստի իրավապահների մոտ հարց պետք է առաջանա, թե որքանո՞վ է օրինական դրսից եկած փողերով ֆինանսավորել Հայաստանում ներքաղաքական գործընթացները: Նրանց ստեղծած դաշինքն արդեն կա, մնում է միայն բացել, թե այն հովանավորող ֆինանսները որտեղից են գալիս: Չնայած՝ այս փաստի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Գործում է՝ ով շատ փող տվեց, նրա հետ եմ սկզբունքը:

Փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆՆ ընդգծեց.

- Նախ՝ Ա. Աբրահամյանին օրենքն արգելում է Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ: Հնարավոր է, որ միայն Ա. Բաղդասարյանին աջակցի քաղաքականության մեջ: Սրանք խաղեր են, Բաղդասարյան կոչվածը, հենց տեսավ որ Ամերիկայից գումարներ չի ստանում, փորձում է այժմ էլ ռուսներին սիրաշահել: Նույն իրավիճակն էր նաեւ Սահմանադրության հարցում. նա չգիտի պաշտպանի՞, թե դեմ արտահայտվի սահմանադրական փոփոխություններին: Նա կանգառում կանգնած ուղեւորի նման է, որ փոխադրամիջոցը գալիս է, նրան չի վերցնում: Այդ պատճառով էլ ընտրել է Ա. Աբրահամյանին, որպեսզի ինչ-որ կերպ փորձի քաղաքականության մեջ դերակատարություն ունենալ: Մեկ փաստ եւս` Ա. Աբրահամյանը Հայաստանում բացարձակ չունի հեղինակություն, որպեսզի որեւէ կուսակցություն նրան իր շարքերը մտցնի: