Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:50

«ԱՊԱԳԱՅԻ» ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԴԵՌ ՇԱՏ ԵՆՔ ԲԱԽՎԵԼՈՒ

 

Հայաստանի սպառողական շուկայում իսկական սոդոմ-գոմոր է: Բացի այն, որ վաճառվում են բազմաթիվ ժամկետանց ապրանքներ, նաեւ հանդիպում են այնպիսի ապրանքներ, որոնք վաճառվում են, սակայն դեռեւս «չեն արտադրվել»:

 

 

Իսկ ավելի պարզ` օրերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Երեւանի խանութներից մեկից գնել էր «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերության յոգուրտ, որի վրա նշված է եղել, որ արտադրվել է հոկտեմբերի 2-ին: Կարող է պատահել, միայն թե գնորդը պնդում է, որ այն ձեռք է բերել... հոկտեմբերի 1-ին: Ինչպես ասում են` այս դեպքում տնտեսվարողները սպառողների սրտով են գնում` վաճառում են ե՛ւ «թարմ», ե՛ւ«ապագայի վաղեմության» սնունդ:
Անկեղծ ասած՝ այս դժգոհությունը նոր բան չէ. էլի են պատահել վաղը-մյուս օրվա արտադրածն այսօր-երեկ վաճառելու փաստեր: Իմաստն էլ դժվար չէ հասկանալ. այդ կերպ տվյալ ապրանքը միշտ էլ «ժամկետի մեջ է», թեեւ նման ապրանք արտադրողները մինչ այս փորձել են համոզել, թե՝ տեխնիկական վրիպակ է եղել:
Իսկ թե կոնկրետ դեպքում ինչ է տեղի ունեցել, դիմեցինք «Մարիաննա» ընկերությանը՝ պարզաբանումներ ստանալու համար: Մեզ հետ զրույցում ընկերության որակի գծով փոխտնօրեն  Քրիստինա Կարապետյանը եւս նույն բացատրությունն է տալիս, թե յոգուրտի մակնշման հետ կապված` թյուրիմացություն է եղել աշխատակցի պատճառով: «Յոգուրտի լցման մեքենայի համար աշխատակիցն ընտրել է սխալ օրանիշ. ամսաթիվը ընտրում ենք ձեռքով: Մի քանի յոգուրտ լցնելուց հետո  նկատել է իր սխալը, սակայն շարունակել է աշխատել՝ չմտածելով վատ հետեւանքների մասին: Այդ ճանապարհով էլ յոգուրտը հայտնվել է շուկայում»,- մեկնաբանեց Ք. Կարապետյանը եւ ավելացրեց, որ տվյալ աշխատակիցն արդեն ստացել է ընկերության կանոնադրությամբ նախատեսված պատիժը:
Հայցելով սպառողների ներողամտությունը` մեր զրուցակիցը նկատեց, որ իրենց արտադրանքի հետ կապված դեպքն առաջինն է. «Մեր սպառողը, ով հայտնաբերել էր այդ սխալը, բավարարվել է միայն նկարները համացանցում տեղադրելով: Փոխարենը պետք է պարզաբանում պահանջեր մեզանից»:
Ամեն ինչ միանգամայն «տեղը-տեղին» է: Միայն մեկ «աննշան» հանգամանք. գործող օրենսդրությունը ամենեւին էլ չի ասում, թե մակնշման սխալի պատճառը որն էր. այն պարզ պատճառով, որ ապացուցել՝ ընկերության աշխատակի՞ցն է սխալվել, թե դիտավորություն է, գործնականում անհնար է: Այսինքն, եթե գնանք, աշխատակցին հարցնենք, նա հաստատ ընդունելու է, որ իր մեղքն է եւ իրեն տեղին են պատժել: Մինչդեռ օրենքն ասում է՝ կա սխալ, ուրեմն դա պատժի ենթակա արարք է: Սակայն, թեեւ անգամ ընկերությունն է ընդունում, որ սխալ ժամկետով ապրանք է ուղարկել խանութներ ¥չգիտես ինչու, ընկերությունում դա ոչ մեկը չի տեսել¤, սակայն չենք լսել, որ պատկան պետական կառույցները հետաքրքրվել են դրանով: Իսկ այդ դեպքում՝ «ապագայի» սննդամթերքի դեռ շատ ենք բախվելու:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ