Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 00:00

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՆԸ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇ Է ԿՈՒՏԱԿՈՒՄ


- Ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից: Կարող է այն ազդել կաթնարտադրության վրա:

Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ  
ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

-Որպես կանոն, հղիության ընթացքում կինը ավելորդ քաշ է կուտակում, որը հետո որոշ կանանց մոտ վերականգնվում է շուտ, որոշ կանանց մոտ ավելի դանդաղ կամ հակառակը` ավելանում է:
Սա անհատական է` կախված կնոջ օրգանիզմի առանձնահատկությունից, շարժունությունից, նյութափոխանակությունից եւ սննդի ընտրությունից: Կարեւորը երեխային չվնասելն է: Ամենաճիշտ եւ ապահով տարբերակը քաշի աստիճանաբար իջեցումն է: Պլանավորեք վերականգնել ձեր քաշը երեխայի ծննդյան օրվանից սկսած` մեկ տարվա ընթացքում, որից առաջին 2 ամիսը պետք չէ նախաձեռնել լուրջ դիետաներ` դա կարող է ազդել կաթնարտադրության վրա: Ճիշտ սննդի եւ ֆիզիկական վարժությունների միջոցով կարելի է աստիճանաբար հասնել նախատեսված արդյունքի:
Հարցը փոխվում է, եթե ճարպակալում է սկսվել: Այս դեպքում նիհարելու գործընթացը սկսվում է ավելի վաղ` մանկական բժշկի եւ սննդաբանի համագործակցությամբ:
Կերակրման ընթացքում մայրը հաճախ է քաղց զգում, որը շատ բնական պահանջ է օրգանիզմի կողմից: Եթե օրգանիզմը չի ստանում իր պահանջած սնունդը, այն կարող է վերցնել արդեն կուտակած պահուստից, որը հաճախակի բնույթ կրելով` կարող է բերել մի շարք հիվանդությունների: Այնպես որ, սննդի անհրաժեշտ չափաբաժին չընդունելու դեպքում վնասում եք ինքներդ ձեր առողջությանը: Երեւի լսել եք այս արտահայտությունը` «Երեխան վերցնում է այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է», բայց պետք չէ մոռանալ, որ ձեր օգտագործած սննդից է կախված ոչ միայն ձեր առողջությունը, այլ նաեւ կաթի քանակն ու որակը: Անպայման պետք է հաշվի առնել, թե քանի ժամը մեկ եք կերակրում, որքան երկար եք կերակրում եւ այլն:
Եթե անցնենք թվերին, կերակրող մորը անհրաժեշտ է 500 կալորիայով ավելին, քան` չկերակրող մայրերին, եւ 200-ով ավել, քան օգտագործվում էր հղիության ընթացքում, դա կազմում է մոտավորապես 2500 կալորիայի չափով: Իրականում լավ կլինի որպես ինդիկատոր հետեւեք ձեր քաղցին, այլ` ոչ թե հաշվեք կալորիաները:
Եթե ձեզ համար մեկ է ձեր առողջությունը, գոնե մտածեք ձեր բալիկի մասին, եւ մտածեք, որ ձեր առողջությունը նվեր է նրա համար:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ