Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 17:04

ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՀԱՍՏԱՏ ԽԵԼԱԳԱՐ ՉԷ

 

Հունվարի 12-ին Գյումրիում  Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի համալիր դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության պաշտոնական եզրակացությունը ստացվել է: Այդ փաստաթղթով՝ Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել: Սակայն: Ըստ դրա հետ կապված շրջանառվող լուրերի՝ փորձագետները Պերմյակովի հոգեբանական բնութագիրը նկարագրելով` նշել են, թե նա պրիմիտիվ է, ագրեսիվ եւ դաժան:

Բայց ահա մեր միանգամայն արժանահավատ աղբյուրն այս պատկերն է ներկայացնում. «Փորձաքննության ընթացքում Պերմյակովը իրեն, ընդհակառակը, շատ հանգիստ ու անմիջական էր պահում, փորձում էր ամեն հարցի տալ սպառիչ պատասխան: Երբ նրան հարցրին, թե ինչու է նման բան արել, նա ուսերը թափ տվեց ու գլխիկոր միայն պատասխանեց. «Երեխաները մեղք էին, ափսոս էին»: Նա իրեն շատ հանգիստ ու նորմալ էր զգում փորձաքննության ընթացքում, քանի որ, ըստ փորձագետների եւ ներկաների, նրան սպանությունից հետո վերաբերվել են միայն կոշտ ու կոպիտ` այլ կերպ ասած` իր նման հանցագործին համապատասխան վերաբերմունքով: Բայց այստեղ հոգեբանները, ելնելով իրենց մասնագիտական առանձնահատկությունից, նրան վերաբերվում էին հանգիստ, սովորական մարդու նման, ինչն էլ նրան, այսպես ասած, բացվելու հնարավորություն էր տվել: Հետաքրքիր է, որ նա ողջ փորձաքննության ընթացքում գրեթե չէր փորձում իրեն արդարացնել: Մի ուշագրավ փաստ եւս չի վրիպել փորձագետների աչքից. Պերմյակովի դեմքին մերթ մեղմ ժպիտ էր առաջանում, մերթ մեղքի զգացում ունեցող մարդու հայացք էր ձեռք բերում»:
Այդ դեպքում՝ ի՞նչը կարող էր նրան նման դաժանության դրդել, հնարավո՞ր է, որ վատ մանկությունը, մանուկ հասակում բռնություն տեսնելու արդյունքը լինի: Հարցին ի պատասխան մեր աղբյուրը նկատեց. «Ո՛չ: Նա, համենայնդեպս փորձագետների տեսանկյունից, բավական լավ մանկություն է ունեցել, կապված է եղել ծնողների հետ. այդ մասին փորձաքննության ժամանակ նա եւս շեշտել է: Եվ դա է պատճառը, որ նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ նա ծնողներից հեռու է` օտարության մեջ: Դրա մասին են խոսում նաեւ այն, որ նա անընդհատ ցանկացել է փախչել ծառայությունից, գնալ տուն»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ