Գովազդ
 
Ամենաընթերցվածները

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 
Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ` ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ

Այսպիսով՝ պաշտոնապես հաստատվեցին մի քանի ամիս շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատրաստվում է Հայաստանում զբաղվել քաղաքական գործունեությամբ: Համենայնդեպս՝ Ա. Աբրահամյանն անձամբ խոսեց իր այդ ծրագրերի մասին՝ տեղեկացնելով նաեւ, որ պատրաստվում է մինչեւ իսկ մասնակցություն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Թե կոնկրետ ինչպես՝ պարոն Աբրահամյանն ասում է, որ դեռ վերջնականապես հստակ չէ: Բայց բուն փաստը կա. նա քաղաքականություն է մտնելու եւ մասնակցելու է ընտրություններին: Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակում ի՞նչ քայլերի հնարավորություն, հաջողության ինչպիսի՞ շանսեր ունի Ա. Աբրահամյանը: Ապա՝ նրա գործունեությունն ի՞նչ կտա հայաստանյան քաղաքական դաշտին եւ երկրին: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց.

- Յուրաքանչյուր պետություն անհրաժեշտություն ունի զարգացման, իսկ օլիգարխիայի առկայության դեպքում զարգացում հնարավոր չէ: Այն, ինչ այսօր  կա` օլիգարխիկ համակարգ, իրեն սպառել է, եւ երկիրը չի կարող զարգանալ: Մեր երկրի որոշ օլիգարխներին այս դեպքում պարզապես միանում է օտար ափերից եկած մեկ օլիգարխ եւս, ինչը երկիրը կտանի լճացում եւ քայքայում: Այն, որ Ա. Աբրահամյանը որեւէ բան կանի Հայաստանի համար, բոլորը հեքիաթներ են: Հայաստանը որբի գլուխ չէ, որ ինչ ուզեն` անեն եւ ձեռք բերեն վարսավիրի մասնագիտություն: Սա նախ եւ առաջ արժանապատվության հարց է, որ Հայաստանն վրա իշխում է օտար երկրի ազդեցությունը. հնարավոր է, որ իրականում այդ ազդեցությունը չկա էլ, բայց օտարների մոտ այդ տպավորությունն է: Հայաստանը ունի քաղաքական համակարգի եւ տնտեսության զարգացման կարիք, այլ ոչ թե արհեստական կուսակցությունների ստեղծման անհրաժեշտություն: Կուսակցությունները պետք է ստեղծվեն ու զարգանան բնական ճանապարհով: Չեմ ուզում նրա նպատակների մեջ վատ բաներ տեսնել, բայց կարծում եմ, որ Ա. Աբրահամյանի գործունեությունը Հայաստանին օգուտ չի բերելու, եւ քաղաքական առումով այդ ամենը նույնիսկ երկրին անպայման վնասելու է: Մենք ունենք պատմական մեծ փորձ, սակայն միշտ տուժում ենք այդ փորձն անտեսելով, ինչը մեծագույն սխալ է: Հնարավոր է` Ա. Աբրահամյանի քաղաքական գործունեությունը բխում է ինչ-որ խմբերի շահերից, որը վնաս է ՀՀ շահերին:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ նշեց.

- Շատ ցանկալի է, որ դրսի մեր խոշոր գործարարներն ու գործիչները կարողանան Հայաստանում ավելի շատ օգտակար լինել: Կարծում եմ՝ Ա. Աբրահամյանը կունենա Հայաստանում օգտակար լինելու հնարավորություն: Ինչ վերաբերում է քաղաքականությամբ զբաղվելուն, ապա միայն ժամանակը ցույց կտա, թե նրա գլխավորությամբ ինչ քաղաքական ուժ կստեղծվի եւ որքանով կկարողանա քաղաքական դաշտում իր տեղն ունենալ: Ինձ համար Հայաստանում առկա կուսակցություններն առանց այն էլ այնքան շատ են, որ նոր կուսակցություններ ստեղծելն անիմաստ է: Այսօր տեսնում ենք, որ քաղաքական գործընթացներում ամեն օր մի կուսակցություն է ստեղծվում, հետո միանում այլ կուսակցության, այնուհետեւ բաժանվում: Կարծում եմ` կուսակցությունները պետք է միավորվեն, որ գոնե մեկ տասնյակը մնան:
«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆՆ ավելացրեց.
- Եթե Ա. Աբրահամյանը ՀՀ քաղաքացի է, ապա յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի հիմնել կուսակցություն եւ զբաղվել քաղաքականությամբ: Այս դեպքում դժվար է պատկերացնել. այդ մարդը քաղաքականությամբ չի զբաղվել եւ ինչպե՞ս կարող է այդ ամենն իրականացնել: Ինչ մնում է նրա խոստացած զարգացման ծրագրերին, ապա յուրաքանչյուր ոք կարող է պատվիրել՝ իր համար ծրագիր գրեն: Բայց կա այն խնդիրը, թե որքանով է այն իրականանալի եւ արդյոք ժողովուրդը կվստահի՞ այդ ծրագրին: Բացի այդ, դեռ հասկանալ է պետք, թե քաղաքական ինչ թիմակիցներ ունի Ա. Աբրահամյանը: