Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՊԱԿԻՆ ՀԱՅՏՆՎԵԼ «ՏԱՇԻՐ ՊԻՑՑԱՅԻ» ՄԵՋ

 

Այն, որ վերջին ժամանակներս սուպերմարկետում, խանութում կամ սննդի կետերում տարաբնույթ խախտումները հասել են աղաղակող ծավալների, հուշում են նաեւ գրեթե ամենօրյա հրապարակումներն ու սոցցանցերում հայտնվող բողոքները: Օրինակ՝ հիշեցնենք այն մեծ աղմուկը, որը բարձրացավ, երբ տորթի, պաղպաղակի եւ մանկական կերի միջից հայտնաբերված սատկած խավարասերներով նկարները հայտնվեցին համացանցում: Այդ աղմուկից որոշ ժամանակ անց Ֆեյսբուքում աչքի ընկավ նաեւ «Տաշիր պիցցայի» արտադրած պիցցան, որը «համեմվել» էր... ապակիով:

Ավելին՝ նկարի հեղինակն իր անձնական էջում բողոքել էր՝ ասելով, որ սա ապրանքատեսակի հետ կապված արդեն երկրորդ նման դեպքն է: Ուստիեւ, փորձեցինք «Տաշիր պիցցայից» պարզել, թե ինչո՞վ ենք արժանացել «ապակե պիցցա» տեսնելու «երջանկությանը»: Ընկերության մարքեթինգի բաժի աշխատակիցը տվեց հետեւյալ մեկնաբանությունը. ««Տաշիր պիցցայի» խոհանոցը բավականին հեռու է գտնվում այն բաժնից, որտեղ պատրաստում են պիցցան: Սննդի անվտանգության պետական ծառայությունն անընդհատ իրականացնում է տեսչական ստուգումներ եւ նման խախտումներ չի հայտնաբերել: Ապակու հայտնվելն ուտեստի մեջ ռեալ չէ, քանի որ ոչ մի շփում չկա ապակե բաժակների եւ պիցցայի միջեւ: Այստեղ հարց է առաջանում, թե ապակին ինչպես կարող է հայտնվել պիցցայի մեջ: Նմանատիպ դժգոհություններով մեզ դեռեւս չեն դիմել»:
Այնուհետեւ ընկերության մարկեթինգի բաժնի ղեկավար Արտակ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ այս խնդրին իրենք եւս անդրադարձել են, ինչը դիտարկում են երկու կողմերից. «Եթե մեր հաճախորդը բողոքներ ունի եւ փաստացի կներկայացնի ապացույցներ, ապա մենք այդ ժամանակ ներողություն կխնդրենք եւ կձեռնարկենք համապատասխան քայլեր: Այն օգտատերերը, ովքեր իրոք մեզ մոտ նման խախտում են նկատել, կարող են դիմել եւ նրանց մենք կհրավիրենք մեր խոհանոց, որտեղ կարող են ծանոթանալ բոլոր սանիտարահիգիենիկ պայմաններին: Սա մեծ խնդիր է, այդ օգտատերերը խաղում են մեր վարկանիշի հետ»:
Այսպիսով՝ Ա. Մաթեւոսյանը ընդգծեց` «Համացանցում նկարները տարածելու փոխարեն` դժգոհողները կարող են դիմել անձամբ մեզ` իրենց սպառողական իրավունքները վերկանգնելու համար, եթե իհարկե դրանք խախտվել են»:
Բայց նաեւ նկատենք. եթե ընկերությունը համարում է, որ իրենց հանիրավի զրպարտել են, այդ դեպքում ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով չի դիմում պատկան ատյաններին: Ավելին` մինչ այդ ընկերությունն իր նախաձեռնությամբ կարող էր գտնել նման լուրեր տարածողներին ¥ինչն ամենեւին էլ դժվար չէ¤ եւ պարզել՝ իրո՞ք պիցցայում ապակի գտել են: Որ գոնե հակառակն ապացուցեր եւ վերականգներ ընկերության անունը: Բայց տեղյակ չենք, որ այս քայլերից որեւէ մեկին ընկերությունը դիմել է:
Դեպքի հետ կապված դիմեցինք նաեւ Սննդի անվտանգության պետական ծառայությանը, որի լրատվության բաժնից տեղեկացրին, որ «Տաշիր պիցցայի» ամբողջ ցանցում որոշ ժամանակ է, ինչ իրականացնում են տեսչական ստուգումներ, որի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո դրանք կհրապարակվեն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ