Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00

«ԴԱՆԱԿԸ ՊԱՀԵՑ ԿՈԿՈՐԴԻՍ ՈՒ ՊԱՀԱՆՋԵՑ ՄՈՏԻՍ ԵՂԱԾ ԳՈՒՄԱՐԸ»

 

Նախօրեին Արշակունյաց 16 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակի մոտ ավազակային հարձակման է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբան ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով, հիշեցնենք, վերջերս պաշտպանում էր Աժ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի շահերը: Թե ով եւ ինչ նպատակով էր հարձակվել փաստաբանի վրա՝ փորձեցինք պարզել պարոն Հակոբյանից, ով մեզ հետ զրույցում ասաց.

-Սովորական հարձակում էր, կոնկրետ անձի դեմ միտված չէր: Չեմ էլ ճանաչել տվյալ անձնավորությանը, ոչ էլ ինքն է ինձ ճանաչել: Զուտ գումար հափշտակելու նպատակով հարձակում էր:
- Ո՞ր ժամին է եղել:
- Ցերեկը, ժամը երեքի կողմերը` իմ փաստաբանական գրասենյակի բակում: Դուրս եկա գրասենյակից, քայլելով գնացի դեպի մեքենան, եւ հենց այդտեղ հարձակվեց վրաս: Դեպքից հետո միայն պարզեցի, որ նա բավականին վտանգավոր անձնավորություն է, նախկինում երեք անգամ դատված է եւ նոր է դուրս եկել ազատազրկման վայրից: Առհասարակ՝ նրա պահվածքը տվյալ հարձակման ժամանակ ռեալ վտանգ էր ներկայացնում: Չլինեի ես` կլիներ մեկ ուրիշը, եւ նա պատրաստ էր վնաս տալու: Ուղղակի այդ դեպքն ինձ հետ պատահեց, բայց նա հանրության համար վտանգ ներկայացնող անձնավորությունն է: Պարզեցի նաեւ, որ բնակվում է գրասենյակիս հարակից տարածքում: Սակայն նա չէր ճանաչում ինձ, ոչ էլ գիտեր, որ ես փաստաբան եմ, դրանում համոզված եմ:
- Գումար հափշտակե՞լ է Ձեզանից:
- Ոչ, չկարողացավ, քանի որ երբ դանակը պահեց կոկորդիս, ես համոզեցի նրան, որ դանակը հեռու տանի, եւ ես նրան կտամ իր պահանջած գումարը: Նա այդ պահին կարծես այսպես ասած՝ թուլացավ, հետ տարավ դանակը: Ես էլ օգտագործելով պահը՝ կարողացա իրավիճակը փոխել:
- Որքա՞ն գումար էր պահանջում:
- Չի նշել գումարի չափը, դանակը պահեց կոկորդիս ու պահանջեց մոտիս եղած գումարը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ