Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպորտ
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 00:00

ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ. «ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՊԱՏՃԱՌԸ ԻՄ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»

 

 

 

Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի պատվիրակությունը մեկնել էր հետեւյալ կազմով՝ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ) եւ Հովհաննես Բաչկով (64 կգ): Մեր մարզիկներին մեդալներ նվաճել չհաջողվեց: Մինչդեռ առաջնությունը վարկանիշային էր. առաջին կամ երկրորդ արդյունքը օլիմպիական ուղեգիր էր ապահովում:
Այսպիսով՝ մեր բռնցքամարտիկներին մնում է 2016 թվականին օլիմպիական ուղեգրի համար պայքարը շարունակել Ադրբեջանում եւ Թուրքիայում կայանալիք մրցաշարերի ժամանակ: Չնայած՝  Բաքվի Եվրոպական խաղերի փորձը հաշվի առնելով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ադրբեջանական մրցաշարը ամենայն հավանականությամբ բաց կթողնի:
«Իրավունքը» պարզեց, թե ինչպես է պատրաստվում օլիմպիական ուղեգրի համար պայքարել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ:

 

 

-Ձեր մրցակիցը Դմիտրի Ասանաուն էր, ով այս տարի բավականին լավ արդյունքներ է գրանցել, բայց որպես բռնցքամարտիկ` կարգով զիջում է Ձեզ: Ի՞նչ կասեք Ասանաուի մրցակից-տեսակի եւ նրա մարտավարության մասին:

- Չեմ ուզում թերագնահատել կամ գերագնահատել մրցակցիս, բայց նա` որպես մրցակից, ինձ համար ոչ մի բարդություն չէր ներկայացնում: Ոչ մի մարտավարություն էլ չկար...

- Ուրեմն ի՞նչը խանգարեց Ձեզ նրա հետ մենամարտում:
-  Այս տարին բավականին ծանր էր ինձ համար, եւ, կարծում եմ, որ ես փոքր-ինչ հոգնած էի: Գլխավոր պատճառը հենց դա էր, այլ ոչ թե մրցակցի մարտավարությունը:
- Այս օրերին հանգստանում եք, ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:
- Այս տարի մենք արդեն ավարտել ենք մեր մրցելույթները միջազգային ասպարեզներում: Ես շարունակելու եմ մինչեւ տարվա վերջ նորից նույն տեմպով պարապել եւ պատրաստվել 2016թ. վարկանիշային մրցաշարերին:
- Օլիմպիական ուղեգրի համար պայքարը կշարունակվի արդեն Թուրքիայում: Քանի որ սա փաստորեն միակ հնարավորությունն է: Կլինե՞ն ինչ-որ մարտավարական, մարզումային գրաֆիկի փոփոխություններ:
- Մարզումային գրաֆիկի փոփոխություններ կարող են լինել միայն մարզչի ցանկությամբ: Եթե նա որոշի, որ պետք են փոփոխություններ, ուրեմն դրանք կլինեն:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ