Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 16:10

ԳԱԶ ՍՊԱՌՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱՎ ՀԱՇՎԻՉԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԵԼ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 16.09.2015թ. N324Ն որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում (ԳՄՕԿ): Մեր խնդրանքով մեկնաբանում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲ Ընկերությունից:

Ինչո՞վ են պայմանավորված այդ փոփոխությունները, որքանո՞վ են դրանք առնչվում բաժանորդների իրավունքներին ու պարտականություններին, որոնց վերաբերյալ պետք է պատշաճ ձեւով տեղեկացված լինեն:
- Փոփոխությունների ու լրացումների համար հիմք են հանդիսացել գործնականում ծագած հարցերը, որոնց շուրջ կազմակերպվել են քննարկումներ Հանձնաժողովի ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասնագետների եւ շահագրգիռ կառույցների միջեւ: Քննարկումների արդյունքում հաշվի են առնվել մասնավորապես առեւտրային հաշվառքի սարքի (հաշվիչի) աշխատանքի ճշտության ստուգմանը վերաբերող դիտողություններն ու առաջարկությունները, որոնք խմբագրված եւ լրամշակված ձեւով ամրագրվել են ԳՄՕԿ-ի լրացումներում: Lրացումներ են կատարվել հատկապես ԳՄՕԿ-ի 4-րդ գլխում, որն առավելապես վերաբերում է առեւտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ընթացակարգի ստուգմանը:
Համաձայն այդ լրացումների՝ բաժանորդին իրավունք է վերապահվում իր գազասպառման համակարգին ամրակցված առեւտրային հաշվառքի սարքի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրելու հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպությունների: Մինչ այդ ստուգաչափումը կատարվում էր միայն ՀՀ չափագիտական մարմնի («Չափագիտական Ազգային ինստիտուտ» ՓԲԸ) կողմից, եւ ստուգաչափման ծախսերն էլ փոխհատուցում էր նախաձեռնող կողմը: Նշված լրացումը, որը իրավունք է տալիս բաժանորդին հաշվիչի ստուգաչափումը պատվիրել այլ` իր կողմից ընտրված փորձագիտական լաբորատորիայում, ստուգաչափման արդյունքների նկատմամբ բաժանորդների չհիմնավորված անհամաձայնությունները կանխելու եւ ստուգաչափման գործընթացի հանդեպ վստահությունը բարձրացնելու նպատակ է հետապնդում:
- Նշված լրացման պարագայում ինչպե՞ս են կարգավորվում մատակարար-բաժանորդ հարաբերությունները:
- Մատակարարը պարտավոր է ապահովել բաժանորդի վերոնշյալ իրավունքը, որն իրականացվում է հետեւյալ ընթացակարգով: Մատակարարը բաժանորդի գրավոր դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդի ներկայությամբ ապահավաքակցում, փաթեթավորում եւ կնքված տեսքով բաժանորդին է հանձնում առեւտրային հաշվառքի սարքը՝ այն ժամանակավորապես փոխարինելով այլ՝ առնվազն համարժեք, առեւտրային հաշվառքի սարքով: Բաժանորդը ոչ ուշ, քան ապահավաքակցման հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է վերադարձնում ստուգաչափված եւ Չափագիտական մարմնի կողմից վկայագրված, փաթեթավորված եւ կնքված առեւտրային հաշվառքի սարքը եւ դրա փորձաքննության արդյունքների մասին իրավասու (հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման իրավունք ունեցող) կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի ՀՀ չափագիտական մարմնի կողմից: Ըստ այդմ` չի անտեսվել ՀՀ չափագիտական մարմնի դերը: Տվյալ դեպքում այն հանդես է գալիս որպես իրավասու կազմակերպության կատարած փորձաքննության արդյունքները վերաքննող-վերահաստատող պետական մարմին:
- Իրավունք ունի՞ մատակարարը մասնակցել իրականացվող ստուգաչափման աշխատանքներին:
- Մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել առեւտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման, փորձաքննության եւ ստուգաչափման աշխատանքներին: Երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առեւտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, բաժանորդը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել դրա իրականացման ժամկետների եւ վայրի մասին: Այսինքն, պահպանվել է մատակարարի մասնակցության իրավունքը հաշվառքի սարքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման աշխատանքներին, ինչն անհրաժեշտ պայման է ստուգաչափման հետ կապված հարցերի նկատմամբ երկկողմանի իրավունքներն ապահովելու համար:
- Սահմանվա՞ծ են ժամկետներ, թե բաժանորդը երբ կարող է վերադարձնել առեւտրային հաշվառքի սարքը: Ժամկետները խախտելու կամ չվերադարձնելու դեպքում ի՞նչ է նախատեսվում:
- Այն դեպքում, երբ բաժանորդը 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին չի վերադարձնում առեւտրային հաշվառքի սարքը, ապա մատակարարն իրավունք ունի բաժանորդից պահանջել տույժ` վերջին մեկ տարվա ընթացքում առավելագույն ծախս ունեցած ամսվա գազի արժեքի կրկնապատիկի չափով: Իսկ այդ ժամանակահատվածում ծախս չունենալու դեպքում՝ դրան նախորդող տարվա առավելագույն ծախս ունեցած ամսվա գազի արժեքի կրկնապատիկի չափով: Միեւնույն ժամանակ, մատակարարն իրավունք ունի բաժանորդից պահանջել հասցված վնասի փոխհատուցում՝ ներառյալ առեւտրային հաշվառքի սարքի արժեքի, վերջինիս ապահավաքակցման հետ կապված եւ այլ ծախսեր:
Սույնով նպատակ է դրվում բացառելու հաշվառքի սարքը միտումնավոր (մասնավորապես` հաշվառքի սարքի խախտումները թաքցնելու եւ խախտման արդյունքում վերահաշվարկվելիք գազի քանակի արժեքի վճարումից խուսափելու նպատակով) չվերադարձնելու դեպքերը, իսկ չվերադարձնելու դեպքում` ապահովելու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատճառած նյութական վնասի փոխհատուցումը:
Ի դեպ` Հանձնաժողովի 16.09.2015թ. N324Ն որոշումն ամբողջությամբ զետեղված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ եւ Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային կայքերում (gazpromarmenia.am եւ psrc.am):

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ