Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 15:57

ՏՆՏԵՍԱԳԵՏ. ՏԱՐԻՆ 3-4 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՃՈՎ ԿՓԱԿԵՆՔ

 


2015-ի 2-րդ եռամսյակում բավականին բարձր տնտեսական աճ էր արձանագրվել` 5.1 տոկոս եւ արդյունքում 2015-ի առաջին կիսամյակի համար ունեինք 4 տոկոսանոց տնտեսական աճ: ԱՎԾ-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն 2015թ. ինը ամիսների համար տնտեսական աճի ցուցանիշը մի փոքր նվազել է` կազմելով 3.7 տոկոս:
Փաստացի ստացվում է, որ 3-րդ եռամսյակում տնտեսական աճի ցուցանիշը 2-րդ եռամսյակի համեմատ անկում է ապրել: Պետք է միաժամանակ հաշվի առնել, որ 2-րդ եռամսյակում  արձանագրված տնտեսական բարձր աճը արդյունք էր գյուղատնտեսական համախառն արտադրանքի աննախադեպ աճի, ինչպես նաեւ հանքահումքային արդյունաբերության էական աճի` հիմնականում պայմանավորված պղնձի նոր հանքավայրի շահագործմամբ:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ չնայած 3-րդ եռամսյակում տնտեսական աճի դանդաղմանը` տարին դրական ցուցանիշով է փակվելու:
«Ակնհայտ է, որ եթե տարեսկզբին խիստ վատատեսական սցենար էինք կանխատեսում ՀՀ տնտեսության համար եւ բոլոր փորձագետները, այդ թվում միջազգային, պնդում էին տնտեսական անկման մասին, ապա տարվա ընթացքում մեր երկրի տնտեսությունը սկսեց դրական ազդակներ ստանալ եւ առկա մարտահրավերների նկատմամբ որոշակի տոկունություն ցուցաբերեց»,- ասաց տնտեսագետը:
Նրա խոսքերով, արդյունքում` այսօր արդեն տարվա կտրվածքով 3-4 տոկոսանոց աճ է կանխատեսվում:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ