Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպորտ
Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 16:17

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ. «ԾԱՆՐ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ ԱՆՑԿԱՑՐԻ»

 

Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ամենաերկար ճանապարհն անցավ 64 քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը: Նա պայքարի մեջ մտավ 1/4 եզրափակչից վստահ հաղթանակով՝հարավկորեացի Հյունչուլ Լիմի նկատմամբ առավելության հասնելով 3:0 հաշվով: 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկը նույնքան վստահ հաղթանակ տարավ Թուրքմենստանը ներկայացնող Ազիզ Բեբիտովի նկատմամբ՝ դարձյալ 3:0: Իսկ ահա քառորդ եզրափակչում Հովհաննես Բաչկովի մրցակիցը Կուբան ներկայացնող Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, փորձառու Տոլեդո Լոպեսն էր, որի հետ հայ բռնցքամարտիկը տարավ հավասար պայքար եւ միայն մրցավարական «բարեհաճությամբ» չնչին տարբերությամբ պարտվեց կուբացուն (30:27, 29:28, 29:28): Այդ վերջին մրցամարտի շուրջ էլ սկսեցինք մեր փոքրիկ զրույցը ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԻ հետ:

 

 

-Հրաշալի մենամարտեր անցկացրիք, եւ կխնդրեինք  անդրադառնալ հատկապես Լոպեսի հետ դիմակայությանը:
- Եվրոպայի առաջնությունում զրկվեցի մեդալից եզրափակչում, եւ նույնը տեղի ունեցավ աշխարհի առաջնությունում… Ուղղակի կարող եմ ասել, որ այս տարվա ընթացքում մեծ ապրումներ ունեցա, քանի որ շատ ծանր եմ տանում պարտությունը: Այս մենամարտում հաղթելու համար ամեն ինչ դրեցի, ճանաչում էի մրցակցիս եւ գիտակցում էի, որ հեշտ չի լինելու, դրա համար գնացի «վա բանկ»: Հակառակորդիս ամեն հարվածը փորձում էի անպատասխան չթողնել: Տպավորություններիս մասին ավելի լիարժեք կխոսեի, եթե հաղթանակով եւ օլիմպիական վարկանիշով վերադառնայի:
- 2015 թվականի համար նախատեսված ծրագրերը որքանո՞վ կարողացաք իրագործել:
- Ծրագրի մեջ կար մեդալ եւ օլիմպիական ուղեգիր նվաճելը, որը մնաց իրագործել 2016 թվականին:
- Ե՞րբ եք վերադառնալու մարզումներին, եւ ի՞նչ անելիքներ կան այս տարվա համար:
- Ծանր մենամարտեր անցկացրի թե՛ Եվրոպայի թե՛ Աշխարհի առաջնություններում, դրա համար հիմա հանգստանում եմ` վերականգնվելու համար: Այս տարի մնում է միայն ավելի լավ մարզվել եւ աշխատել սխալների ուղղման վրա:


Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ 2016 թվականի հավաքականը կազմելու համար հնարավոր է` անցկացվի նաեւ մրցաշար, որը թույլ կտա ոչ միայն փորձառու մարզիկների ուժերը գնահատել, այլեւ հավաքականում կստեղծի նոր համալրումների հնարավորություն:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ