Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Գլխավոր Էջ
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 14:56

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՈՂԲԸ ID ՔԱՐՏԵՐԻ ՇՈՒՐՋ

 

ԱԺ այս քառօրյային առավելագույն վեճերը եղան այն օրինագծի շուրջ, որը ID քարտ ունեցող քաղաքացիներին հնարավորություն է տալու մասնակցել քվեարկություններին ու, մասնավորապես, առաջիկա Սահմանադրական հանրաքվեին: Բանն այն է, որ շուրջ կես միլիոն մարդ ID քարտ ունի, իսկ շուրջ 180 հազար քաղաքացիների մոտ դա անձը հաստատող միակ փաստաթուղթն է: Եվ, ի դեպ, վերջին ժամանակների ՏԻՄ ընտրություններին արդեն դժգոհությունները հնչել էին, որ քաղաքացիների մի մասը չէր կարողանում իրացնել իր ընտրական իրավունքը:

«ԲՌՆԵՔ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԻՆ»` ԳՈՌՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ

Ընդդիմադիրները միանգամից աղմկալի ձեւով հարձակվեցին օրինագծի վրա, պնդելով, իբր դա զանգվածային կեղծիքի դուռ է բացում կրկնաքվեարկությունների միջոցով: Ճիշտ է, ոչ ոք չկար, որ ուղղակիորեն ասեր, թե այդ քաղաքացիներին պետք է զրկել քվեարկելու հնարավորությունից, սակայն հատկապես ՀՀՇ-ական ծագում ունեցող ընդդիմադիրները անասելի աղմուկ բարձրացրին` հաճախ նաեւ խոսելով խնդրի հետ բացարձակ կապ չունեցող հարցերի շուրջ: Մասնավորապես, հնչեցին մեղադրանքներ` իբր Արցախը կամ ազատագրված տարածքները պատրաստվում են հանձնել, իսկ դաշնակներին հիշեցրին 1918-20 թվականների պատմությունները:

Բայց ամենակարեւորը` ընտրակեղծիքի այնպիսի տեխնոլոգիաներից խոսեցին, որ նման բան մոգոնելու համար պետք է շատ պիղծ երեւակայություն ունենալ: Դե, պրոֆեսիոնալ են, 1995-ի Սահմանադրական հանրաքվեից ի վեր շատ լավ հմտացել են...
Իսկ ինչն է շահարկման առիթ դարձել` այն, որ ի տարբերություն սովորական կապույտ անձնագրի, ID քարտի վրա կնիք դնելու տեղ չկա: Անշուշտ, դա թերություն է, որ տարբեր փաստաթղթեր ունեցող ընտրողների պարագայում տարբեր մոտեցումներ են, իսկ, որ կրկնաքվեարկությունը բացառելու որեւէ մեխանիզմ պետք է, բխում է նրանից, որ, այնուամենայնիվ, հանրային անվստահություն կա: Ընդդիմադիրները պնդում են, որ հանրաքվեն անպայման կեղծվելու է, ու պարզ է` ինչ մեխանիզմներ էլ առաջարկվեն, միեւնույնն է, տոտալ ընտրակեղծիքների մասին պնդումները շարունակվելու են: Ընտրակեղծիքի կնքահայր ԼՏՊ-ի թիմը, որը ներկայացված է եւ 1995-ի ընտրակեղծարարների բանակի գլխավոր հրամանատար Գագիկ Ջհանգիրյանով, ամենից բարձրաձայնն են գոռում ընտրակեղծիքների մասին:
Դե պարզ է, որ ինչպես Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Քոչարյանի թիմերի կոկորդում ոսկորի պես մնացել է այն հանգամանքը, որ նոր Սահմանադրությամբ նախագահական ընտրություններ նախատեսված չեն: Այսինքն` նախատեսված չեն այն ընտրությունները, որոնք առավելագույնս կոնֆլիկտոգեն են, որոնց ժամանակ ամբողջ ժողովուրդը բաժանվում է երկու հակամարտող եւ իրար ատող «բանակների»: Նախագահական ընտրությունները իրավիճակը սրելու, պետության նավակը ճոճելու, մայդաններ եփելու համար ամենանպաստավոր առիթն են եւ հնարավորությունը, ու, բնականաբար, մեր «նարնջագույնների» ու նրանց տերերի համար չափազանց ցավալի է նախագահական ընտրություններից հրաժարվելու հեռանկարը: Ու քանի որ արդեն իսկ պարզ է, որ Սահմանադրության հանրաքվեն իրենք տապալել չեն կարող, այդ պատճառով կենտրոնացել են կանխավ այդ հանրաքվեն սեւացնելու, կասկածի տակ դնելու, ոչ լեգիտիմ հռչակելու սեւեռուն գաղափարի վրա:

ՈՎՔԵՐ ԻՆՉՊԻՍԻ ԽԱՂԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, մինչեւ երկրորդ ընթերցումը կանցկացվի աշխատանք պատգամավորների առաջարկությունների հետ, որպեսզի հա՛մ միասնական մոտեցում լինի անձնագրով եւ ID քարտով քվեարկողների նկատմամբ, հա՛մ ապահովված լինի կրկնաքվեարկությունները կանխող ողջամիտ մեխանիզմ:
Առաջարկությունները տարբեր էին` սկսած ID քարտերը դակիչով ծակելու ու դրանով փաստացի փչացնելու պես աբսուրդից, վերջացրած տարբեր երկրներում կիրառված տարբերակներով, մասնավորապես` մատները թանաքոտելու կամ ձեռքի վրա կնիք դնելու տարբերակը: Անշուշտ, լավագույնը կլիներ բոլոր ընտրատեղամասերը ապահովել ID քարտը կարդացող սարքերով, սակայն մինչ հանրաքվե, կարծես թե, դա հասցնելը իրատեսական չէ:
Ինչ վերաբերում է տարբեր խմբակցությունների մոտեցումներին, ապա ՀՀՇ-ականների դեմերին գործնականում ամբողջովին միացավ ՕԵԿ-ը, դաշնակները միասնաբար ձեռնպահ քվեարկեցին` պայմանավորելով դա իրենց արած առաջարկություններով, որոնց ներառումը մինչեւ երկրորդ ընթերցում շատ են կարեւորում: ԲՀԿ-ականների մեծ մասը ձեռնպահ քվեարկեցին կամ չքվեարկեցին, սակայն նրանց մեջ կան եւ կողմ քվեարկողներ, այսինքն` ինչ-որ ակնկալիքներ ԲՀԿ-ում կան:
Սակայն բավականին հետաքրքիր էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնող Էդմոն Մարուքյանի խաղերը: Իր ելույթներով, ուր նա առաջարկում էր որեւէ հսկողական մեխանիզմ չկիրառել, նա կատաղեցրեց ամբողջ ընդդիմությանը, սակայն, երբ եկավ քվեարկության պահը, քվեարկեց դեմ: Դե, դա ոչ ամենալավ տպավորությունը թողնող «ե՛ւ մերոնց, ե՛ւ ձերոնց» տարբերակն է` փաստորեն նրա ելույթը ՀՀԿ-ական ելույթներից էլ իշխանամետ էր, իսկ քվեարկությունը չէր տարբերվում ընդդիմադիրների քվեարկությունից:

ՓՈՔՐԻԿ ԶԵՂՈՒՄ. ՀԱՍԱՐԱԿ ԸՆՏՐՈՂԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Անկասկած, սովորական քաղաքացու համար իր ընտրական իրավունքի իրացումը պետք է լինի առավելագույնս հարմար: Գլոբալ առումով ամենակարեւորը քվեարկությունների նկատմամբ հանրային վստահության բաձրացումն է, քանզի դա թույլ կտա ձերբազատվել մի շարք անհարմարություններից: Այսպես, հենց վերահսկողական մեխանիզմ ապահովելու եւ անվստահությունը փարատելու նպատակով է ժամանակին ներմուծվել այն կարգը, որ ընտրողների ցուցակները` գրանցման հասցեներով հանդերձ, դրված են ի տես բոլորի համացանցում: Բայց, խոշոր հաշվով, դժվար թե կա մարդ, ում հաճելի է այն հանգամանքը, որ իր տան հասցեն համացանցում կարող է տեսնել ցանկացած ոք աշխարհի ցանկացած կետից:
Անշուշտ, շատ ու շատ երկրներում ու հատկապես մեր ընդդիմադիրների այդքան սիրած «քաղաքակիրթ Արեւմուտքում» հենց ID քարտն է անձը հաստատող հիմնական փաստաթուղթ, եւ ընտրատեղամաս անձնագրով ներկայանալը անախրոնիզմ է: Նաեւ բավականին տարածված է վարորդական իրավունքով ընտրության գնալը:
Խոշոր հաշվով, ընտրողի համար հարմար կլինի, որպեսզի կարողանա տեղամաս ներկայանալ ցանկացած փաստաթղթով, ուր առկա են իր անուն-ազգանունը եւ լուսանկարը ու, որը վավերացված է պետության կողմից` լինի դա սովորական կամ կենսաչափական անձնագիր, լինի դա ID քարտ, վարորդական իրավունք կամ զինգրքույկ: Իսկ թե ինչպես է կազմակերպվում հաշվառումը եւ կրկնաքվեարկությունների բացառումը` դա արդեն պետք է լինի պետության պրոբլեմը: Թերեւս, ոչինչ չպետք է խանգարի մինչեւ 2017-ի ԱԺ ընտրությունները, ID քարտ կարդացող սարքերով եւ համացանցով` անխտիր բոլոր ընտրատեղամասերն ապահովելը, առավել եւս, որ այդպիսի սարքեր այսօր ունեն ապառիկ ապրանք տրամադրող  մեծ ու փոքր խանութները, եւ ի դեպ, այդ նույն խանութներում սովորական անձնագրի տվյալները համակարգիչ մուտքագրելով նույնպես ապառիկի ձեւակերպումը կատարվում է: Դե, իսկ այն, ինչ օգտագործվում է բանկային գործառույթ ձեակերպելիս, առավել եւս, ընտրական գործընթացի հաշվառման համար պիտանի է:
Ի դեպ, ուրախալի է, որ արդեն ունենք եւ էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցողների ոչ մեծ ցուցակ: Չէ՞ որ դա էլ շատ հարմար կլիներ` որ մարդը իր տան համակարգչից մասնակցի ցանկացած ընտրական գործընթացի: Ի վերջո, 21-րդ դարում ենք ապրում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ