Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հարցազրույցներ
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:08

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԿԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎՅԱՆ ԿԼԱՆԻ ՎԵՐՋԸ»

 

Սահմանին տիրող ներկա իրավիճակի, հնարավոր լայնամասշտաբ պատերազմի վերսկսման, մեր տարածաշրջանի վրա Սիրայում տեղի ունեցող իրադարձությունների անդրադարձի , ինչպես նաեւ այսօր ամենաշատը քննարկվող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ հետ: Գեներալը նախ անդրադարձավ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հնարավորությանը:

 

 

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է ՆԵՐՍԻՑ»

-Չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա հիմա, որովհետեւ Ադրբեջանում այսօր ներքաղաքական վիճակը շատ ծանր է. այնպես չէ, որ բոլորը ողջունում են իրենց նախագահի գործողությունները: Քանի որ Ալիեւը այսպես ասած պարտվել է ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ, ե՛ւ ներքին քաղաղաքական կյանքում, նրանց մոտ խժդժությունները շատ-շատ են: Իմ տեղեկություններով՝ իրավիճակը Ադրբեջանաում շատ ավելի վատ է, քան մենք պատկերացնում ենք: Այս պարագայում, եթե իրենք սկսեն պատերազմ, ապա, հաստատ իմացեք, դա կլինի Ալիեւի վերջը: Ինքն էլ է դա շատ լավ պատկերացնում ու չի ուզենա իր խանությունը կորցնել:
- Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում պարբերաբար լարվածություն ստեղծել սահմանին:
- Դա էլ իր պատասխանն ունի. Ադրբեջանի նախագահն այդ կերպ փորձում է շեղել իր հանրության ուշադրությունը, իր ժողովրդին փորձում է ցույց տալ, որ իրենց անհաջողությունները կապված են հայերի հետ, սա է: Ալիեւյան կլանն իր իշխանությունը պահելու համար փորձում է ամեն միջոց օգտագործելով՝ սեփական ժողովրդին մշտապես թշնամացնել հայերի հետ: Հատկապես այս շրջանում, երբ նավթի գներն են ընկել, իրենց արժույթը` մանաթն էլ է էականորեն արժեզրկվել, Ադրբեջանն այսօր կանգնած է կրախի առաջ: Հիմա ամեն ինչ անում է, որ կեղծ շանտաժներով իր պատկերացմամբ՝ վախեցնի Հայաստանին: Տեսեք՝ իրենք են դիվերսիոն փորձեր անում, բայց ադրբեջանական հեռուստաալիքներով դրանք վերագրում են Հայաստանին: Ադրբեջանը վաղուց է նաեւ լրատվական պատերազմ սկսել մեր դեմ, միեւնույն ժամանակ չհասկանալով, որ այդ քայլերով հենց իր ազգին է խուճապի, վախի մեջ գցում: Եվ այդ փաստը, որ հենց ադրբեջանական լրատվությունն է խուճապ ստեղծում իրենց երկրում, մարդիկ այլեւս չեն ցանկանում, բառիս բուն իմաստով՝ խուսափում են ծառայել, անձամբ ինձ շատ է ուրախացնում: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական վիճակին, ապա իմ տեղեկություններով` նրանց բանակի հոգեբանական վիճակն աննկարագրելի վատ է: Եթե այն ժամանակի իրենց սպայական կազմը մեծ գումարներ էր ստանում, ապա այսօր այդ գումարի չափը եռակի անգամ նվազել է: Սպաների մեծ մասը դիմում են գրում եւ ազատվում ծառայությունից, որովհետեւ չեն կարողանում ընտանիք պահել: Ահագնացող չափերի է հասել կոռուպցիան, որովհետեւ այսօր նավթից ստացած գումարները չեն բավարարում իրենց: Իսկ սա խոսում է միայն մի բանի մասին, որ ադրբեջանական բանակը քանդվում է ներսից, եւ դա է պատճառը, որ ես գրեթե բացառում եմ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը: Կրկնում եմ՝ դա կլինի Ադրբեջանի եւ Ալիեւյան կլանի վերջը: Նրանք նույնիսկ սահմանին զոհված իրենց զինվորների մասին տեղեկատվությունն են գաղտնի պահում, իսկ այն տարածողներին շատ խիստ պատժում են: Այնպես որ, Ալիեւը շատ լավ է պատկերացնում, որ պատերազմից ինքը հաստատ օգուտ չի քաղի: Հետո էլ ինվեստորներ կան արտասահմանից, ովքեր երաշխիք են ստացել, որ Ալիեւը պատերազմ ոչ մի դեպքում չպետք է սկսի, որպեսզի այդ ներդրումները ռիսկի չենթարկվեն:
- Բայց նույնիսկ այդ իրավիճակում Ալիեւը շարունակում է բարձր ամբիոններից հայտարարել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է:
-  Դա էլ իր ժողովրդին շեղելու մի ձեւ է: Ուրիշ ասելիք չունի իր ժողովրդին, էլ նույնիսկ չի ստացվում մոգոնելը: Ալիեւի նյարդերը այնքան են տեղի տվել, որ եթե մի պետություն խոսում է իր մասին, անմիջապես հռչակվում է թշնամի. սա իր վերջն է` չարի վերջը: Դրա համար էլ էդ օրին է` իր միակ խոսելու թեման դարձել է Ղարաբաղը, պատերազմը, որ այդ կերպ իր իշխանությունը երկարացնի: Սա է բոլոր բռնապետերի վերջը...

«ԹՈՒՐՔԻԱՆ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԿՈՐԾԱՆՈՒՄ»

-Պարոն Սարոյան, գրեթե մեր հարեւանությամբ՝ Սիրիայում պատերազմը ¥որը, ի դեպ, հովանավորվում է նաեւ Թուրքիայի կողմից¤ նկատելիորեն թեժացել է: Ի՞նչ եք կարծում, սիրիական պատերազմն ինչպե՞ս կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա:
- «Չկա չարիք՝ առանց բարիքի»: Իմացեք՝ Թուրքիայի, նաեւ՝ Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող իսլամիստ գրոհայիններն ինչքան էլ գումար ստանան, մեկ է՝ չեն ենթարկվում իրենց այդ հովանավորողներին, որովհետեւ իրենց սեփական ծրագրերն ու նպատակներն ունեն: Եվ հիմա այդ իսլամիստների առաջնահերթ թշնամիներից է հենց Ալիեւը, իր ընտանիքն ու կլանը, որովհետեւ, հանդես գալով ծայրահեղ իսլամական դիրքերից, նրանք չեն պատկերացնում, որ կարող է նույն Ալիեւի մուսուլման կինը եվրոպական տեսքով լինել, կարճ շրջազգեստ հագնել եւ այլն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այսօր ողջ իսլամիստական զորքը՝ նույն գրոհայինները, լցվում են այդ երկիր: Այլ կերպ ասած՝ Թուրքիան իր ցանած պտուղների համը արդեն զգում է, իրենց սարքած ճաշն ավելի շատ իրենց է վնասելու, քան մեկ ուրիշին: Էլ չասած, որ աշխարհը ուշի-ուշով հետեւում է, թե ի վերջո ինչ է անելու Անկարան: Այսպիսով՝ Թուրքիան գնում է դեպի կործանում: Պատկերավոր ասած՝ Էրդողանն անցել է մեր կողմը. Թուրքիան այս կերպ քանդող, որ ուզենայինք էլ, չէինք կարող գտնել: Մարդը լավ էլ քանդում է, մեր խառնվելն էլ պետք չէ: Էլ չեմ ասում, որ ներդրողնրը համարյա բոլորը դուրս են գալիս Թուրքիայից, որովհետեւ նաեւ կոռուպցիան է խեղդում: Եվրոպան փորձեց Թուրքիային նորմալ պետություն դարձնել, բայց թուրքերը չգնացին դրան, որովհետեւ էդ մենթալիտետը չկա իրենց մեջ:

«ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ, ԹԵ ԻՆՉՈՒ՝ «Ո՛Չ»

-Պարոն Սարոյան, եւ վերջում կխնդրեինք անդրադառնալ առաջիկա սահմանադրական բարեփոխումներին: Ինչպե՞ս եք գնահատում նախագիծն ամբողջությամբ ու դրանում տեղ գտած փոփոխությունները:
- Գիտեք ինչ, այսօր բոլորը «այո»-ի ու «ոչ»-ի կռիվ են տալիս, բայց ոչ մեկը չի հիմնավորում, թե ինչու՝ «ո՛չ», ոչ մեկն էդ մեկնաբանությունը չի տալիս: Միայն ասում են՝ չենք ուզում: Ինչի՞ համար, ինչի՞ են ուզում անպայման նախագահական երկիր ունենալ: Մենակ խոսեն, ժողովրդին քարոզեն` ասեք` «ո՛չ» ու վերջ: Մենակ սուտ երկու բառ ասեն ու կողքի քաշվեն: Բայց կտեսնեք, որ մեր երկրի նախագահը` Սերժ Սարգսյանը, հավերժ կմնա մեր պատմության մեջ, որպես լավ, օրինակելի ղեկավար: Դրա համար էլ ես ամեն կերպ պատրաստ եմ օգնել, աջակցել եւ միշտ «այո»-ի կողմն եմ: Որովհետեւ դրանով ժողովուրդը ճիշտ ուղղությամբ կգնա, թե չէ ում մտքով ինչ անցնում, խոսում է: Մի անգամ գոնե կարո՞ղ ենք միասնական լինել:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ