Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:29

20 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԷԻՆ ԽՈՍՈՒՄ ՄԱՆՐ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ,ԱՅԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՋԱՐԴԱԾ ԳԼՈՒԽՆԵՐԻՑ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

Հինգշաբթի Ազգային ժողովում շարունակվում էր նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորների ելույթները: ՍԻՄ նախագահ,  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նախ շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնության հեղինակային խմբին,  նաեւ Տիգրան Ուրիխանյանին, որպես գաղափարի համահեղինակ: Շնրոհակալություն հայտնեց նաեւ այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր եւս սրտացավ քննարկում եւ հետաքրքիր առաջարկություններ են ներկայացրել: <Միարժամանակ ցավ եմ ապրում, որ քննարկումը երբեմն շեղվում էր բուն խնդրից, որը բավականին հստակ է, այն է`անձնագիր չունեցող մեր համաքաղաքացիների սահմանադրական իրավունքի ապահովումը՝ քվեարկության մասնակցելու առումով: Քննարկումը շեղվում հասնում էր վերոնշյալ հարցին որեւէ առնչություն չունեցող խնդիրներին: Մասնավորապես արդարության եւ ազնվության մասին խոսելիս որոշ մարդիկ այնպիսի անազնիվ ու անարդար մեթոդներ էին կիրառում,  եւ դա ցավալի պրակտիկա է մեր խորհրդարանում, որ կարեւոր խնդիրը դրվում է մի կողմ եւ առաջ է բերվում քաղաքական նպատակների իրագործումը ցանկացած մեթոդներով>:

 

 

Ըստ պատգամավորի խնդիր ունենք ապահովելու մեր համաքաղաքացիների իրավունքը ընտրելու եւ մասնակցելու հանրաքվեին.Այնուհետ նկատեց, որ ելույթ ունեցողներից ոչ ոք չասեց, որ պետք է թույլ չտալ այն քաղաքացիներին, ովքեր չունեն անձնագիր (իսկ անձնագիր ունենալը թանկ է՝ 25 հազար դրամ) մասնակցեն քվեարկությանը: <Մեր գործընկերները առաջարկեցին լուծման տարբերակ, որը գուցե ամենաիդեալականը չէ, սակայն պետք չէ փնտրել մութ նպատակներ, որոնց մասին որոշ ընդդիմադիր գործիչները սկսեցին անհիմն մեղադրանքներ հնչենել: Ինչպես ասվում է  ժողովրդական ասացվածքում, ամեն մարդ ցանկացած հարց հասկանում է իր փչացածության աստիճանով՝ >:


20 տարի պահանջվեց, որ հասկանան, որ ընտրակեղծիքները, որ անում էին 1995-ին Սահմանադրության ընդունման ժամանակ, անթույլատրելի էին


ՍԻՄ նախագահը նշեց, որ ՀՀՇականները ամեն ինչ անում են, որ դեռ չկայացած հանրաքվեն սեւացնեն. :


ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ, ՄԱՅԴԱՆՆԵՐ


Պատգամավորը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումներով նախատեսված  նախագահական ընտրություններից հրաժարվելը որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերին սարսափեցնում է, որոհետեւ իրենց ծրագրերը կապում էին այդ ընտրությունների ընթացքում մեր երկրի պետականության նավակը ճոճելու,  «մայդաններ» կազմակերպելու հետ. Հայկ Բաբուխանյանը վստահ է, որ նախագահական ընտրություններից հրաժարվելն է այն գաղտնիքը, որի պատճառով ընդդիմախոսները փորձում են ամեն ինչ անել, որ Սահմանադրությունը տապալվի. :

Պատգամավորի համար անհասկանալի էր նաեւ, թե ինչ կապ ունի Սահմանադրության հանրաքվեն, կամ ID քարտերը՝ Ղարաբաղի, իբր տարածքներ հանձնելու հետ, ինչի մասին գոռգռում էր Հրանտ Բագրատյանը: Խոսելով Սահմանադրության եւ Ղարաբաղի, դրանց մեջ  կապ տեսնողների մասին ՍԻՄ նախագահն ասաց. :

ՍԻՄ նախագահը անդրադարձ կատարելով  նույնականացման քարտերին ասաց, որ իրեն դիմել են մի շարք թոշակառուներ, ովքեր  չեն ուզում ստանալ նույնականացման քարտ՝ ելնելով կրոնական համոզմունքներից եւ առաջարկեց, որ այս հարցը քննարկվի հետագայում:

 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ