Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:45

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

 

Թեեւ ձմեռը կամաց-կամաց մոտենում է, բայց դեռ այս գյուղատնտեսական տարին չի ավարտվել: Իսկ դա նշանակում է, որ մթերումների բազմաչարչար թեման շարունակում է մնալ օրակարգում: Համենայնդեպս՝ այս օրերին արմավիրցիները շարունակում են դժգոհել խաղողի մթերման գործընթացից, եւ ինչպես նրանցից մեկն ասաց. «Նախարարն ու մարզպետը շարունակ պնդում են, թե բերքը կմթերվի, բայց այգիներում տոննաներով խաղող է մնացել, արդեն փչանում է»: Եվ քանի որ դժգոհության հասցեատերերից մեկը ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էր, նրանից էլ փորձեցինք պատասխանն ստանալ: Սակայն նախարարը ապատեղեկատվություն համարեց այդ դժգոհությունները.

Ապատեղեկատվություններ են տարածվում, չկա նման բան: Մթերումները շարունակվում են, խաղողի մթերման աշխատանքներն ավարտական փուլում են: Վայոց ձորի մարզում մնացել է ընդամենը 200-250 տոննա խաղող, որը առաջիկա չորս օրերի ընթացքում կմթերվի: Դա էլ ուշանում է նրա համար, որովհետեւ եղանակային պայմանները մի փոքր դանդաղեցին այդ պրոցեսը, բայց երեկ էլ Վայոց ձորի մարզում 100 տոննա խաղող են մթերել, եւ ամեն օր մթերումները շարունակվում են:
- Այդ դեպքում՝ ինչո՞ւ են գյուղացիները շարունակում դժգոհել՝ նշելով, որ խաղողը փչանում է:
- Ես չգիտեմ, Դուք հարցրեք գյուղացիներից: Գիտեք ինչ` շատ տեղ շատ բան է փչանում, էդ բոլորը պիտի կապեք մեզ հե՞տ: Ի՞նչ է նշանակում՝ փչանում է, կարող է լա՞վ չեն պահում, որ փչանում է: Թե չէ մթերումների հետ կապված խնդիր չկա, մթերումները շարունակվում են, որեւէ խնդիր չկա:
- Իսկ արտահանումների հետ կապված նույնպե՞ս խնդիրներ չեք տեսնում, քանի որ բառացիորեն երկու օր առաջ Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ գյուղապետարանների դիմաց բողոքում էին, որ չեն կարողանում խաղողն արտահանել:
- Արտահանումների բավական առաջընթաց է արձանագրվել անցած տարվա համեմատ: Այս տարի արդեն իսկ արտահանվել է 9 հազար տոննա խաղող՝ անցած ողջ տարվա 8 հազար տոննայի դիմաց. իսկ մենք դեռ առջեւում երկու ամիս էլ ժամանակ ունենք: Ընդ որում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 5,5 հազար տոննա խաղող:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ