Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:54

ՋՈՒՐԸ` ԴԻԶԵՆՏԵՐԻԱՅԻ ՊԱՏՃԱ՞Ռ


- Հարգելի բժիշկ, հնարվո՞ր է խմելու ջուրը դիզենտերիայի պատճառ դառնա: Խնդրում եմ` նշեք հիվանդության նախանշանները, հետազոտման կարգն ու բուժումը:


Հարցին պատասխանել է վարակաբան ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԸ.


- Վարակի աղբյուր են հանդիսանում սուր եւ խրոնիկ դիզենտերիայով հիվանդները եւ բակտերիակիրները: Փոխանցման մեխանիզմը ֆեկալ-օրալն է, որն իրականացվում է սննդային, ջրային եւ կենցաղ-կոնտակտային ուղիներով, իսկ փոխանցման գործոններն են` սննդամթերքը, ջուրը, կենցաղային իրերը, ճանճերը, հողը: Հիմնական ընկալունակ խումբը նախադպրոցական տարիքի երեխաներն են: Բնորոշ է արտահայտված ամառ-աշուն սեզոնայնությունը: Հետինֆեկցիոն իմունիտետը տեւական չէ եւ պահպանվում է մոտավորապես 1 տարի:

Շիգելաների մուտքը օրգանիզմ ուղեկցվում է ստամոքսում եւ աղիներում բակտերիաների մի մասի ոչնչացմամբ, մյուս մասը  թափանցում է բարակ աղիներ, որտեղից էլ հետագայում հաստ աղի: Հիվանդության այդ շրջանում կղանքն առատ է, պարունակում է մեծ քանակությամբ հեղուկ, այնուհետեւ քանակը սկսում է նվազել եւ կղանքում ի հայտ են գալիս լորձ եւ արյուն:
Ինկուբացիոն շրջանի տեւողությունը 1-7 օր է (հաճախ կազմում է 2-3 օր): Տարբերում են դիզենտերիայի սուր եւ խրոնիկ ձեւերը: Սուր դիզենտերիան ընթանում է մի քանի տարբերակներով (կոլիտիկ, գաստրոէնտերոկոլիտիկ եւ գաստրոէնտերիտիկ), որոնցից յուրաքանչյուրը կարող է ներկայացվել թեթեւ, միջին ծանրության եւ ծանր ձեւերով: Խրոնիկական դիզենտերիան կարող է լինել ախտադարձող կամ անընդհատ:
Դեպքերի մեծամասնության ժամանակ հիվանդությունն սկսվում է սուր: Հիվանդները գանգատվում են դողից եւ ջերմության բարձրացումից մինչեւ 38-40 C, որը պահպանվում է մի քանի ժամից մինչեւ 2-5 օր: Առաջանում է թուլություն, ջարդվածության զգացում, ապաթիա, գլխացավ, տրամադրության անկում: Ամենածանր դեպքերում կարող է զարգանալ ինֆեկցիոն-տոքսիկ շոկ: Դիզենտերիայի տիպիկ դասական ընթացքը հիմնականում արտահայտվում է կոլիտով. հիվանդը գանգատվում է որովայնում կտրող, կծկանքանման ցավերից, առավել հաճախ ձախ զստափոսում, ուժգնությունը եւ տեւողությունը կախված են հիվանդության ձեւից եւ ծանրությունից: Որովայնում ցավերը սովորաբար նախորդում են յուրաքանչյուր դեֆեկացիային (կղազատմանը): Կանչերը հաճախ անարդյունք են (կեղծ կանչեր), ուղեկցվում են տանջող, ձգող ցավերով հետանցքի շրջանում` տենեզմներով:
Ելքը կախված է հիվանդի տարիքից, հիվանդության ծանրությունից, ուղեկցող պաթոլոգիաներից, բարդություններից եւ բուժման ճիշտ ընտրությունից:
Տիպիկ դեպքերում դիզենտերիայի ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում: Այն դրվում է համաճարակաբանական անամնեզի, կլինիկական ընթացքի, լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների տվյալների հիման վրա: Հիմնական  հետազոտությունը կղանքի բակտերիոլոգիական հետազոտությունն է:
Հիմնական սկզբունքներն են` վաղ սկսված բուժումը, անհատական մոտեցումը, կոմպլեքսային թերապիան: Հոսպիտալիզացիան հիմնվում է կլինիկո-համաճարակաբանական տվյալների վրա: Կոմպլեքսային բուժումը ներառում է դիետա, էթիոտրոպ, պաթոգենետիկ եւ ախտանիշային թերապիա:
Դիզենետրիայի օջախում իրականացվում է ընթացիկ դեզինֆեկցիա, հիվանդի հոսպիտալացումից հետո` վերջնական դեզինֆեկցիա: Ապաքինվածներին դուրս են գրում լրիվ կլինիկական առողջացումից հետո` բակտերիոլոգիական հետազոտության բացասական արդյունքների դեպքում: Դուրսգրումից հետո ենթարկվում են դիսպանսեր հսկողության` պոլիկլինիկայի ինֆեկցիոն կաբինետում:  

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ