Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպորտ
Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 18:04

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԱՀՈՒՄ Է ԽԵԼԱՀԵՂ ՏԵՄՊԸ

 

Մինչ Յուրա Մովսիսյանը վերականգնվում է հերթական վնասվածքից, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական գծի ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանը շարունակում մնալ միակը, ով լիովին «խաղի մեջ է»: Հաճախակի վնասվածքների պատճառով Մովսիսյանն ակնհայտորեն կորցրել է մարզավիճակը: Թեեւ արդեն մեկ շաբաթից հայ հարձակվողը կմիանա ընդհանուր խմբին, սակայն վնասվածքից ապաքինվելը ընդամենը գործի կեսը կլինի. դարձյալ լավ մարզավիճակ ձեռք բերելը շատ ջանք ու եռանդ կպահանջվի: Եվ հաշվի առնելով, որ հայ հարձակվողն ունի արժանի մրցակիցներ՝ հիմնական կազմում իր տեղ վերագտնելը այնքան էլ հեշտ չի լինելու:

Մեր մյուս առաջատարներից՝ Արաս Օզբիլիսի կարգավիճակը թիմում եւս հուսադրող չէ: Հայ ֆուտբոլիստը վերջապես վնասվածքների հետեւանքներից ազատվելով, իր հերթին է փորձում վերագտնել խաղը: Ընդ որում՝ դա մասամբ բավականին լավ է ստացվում, բայց հիմնական կազմում Օզբիլիսը տեղ չունի, ինչն այսօր ամենակարեւոր խնդիրն է հայ ֆուտբոլիստի համար:
Վերադառնալով Մխիթարյանին՝ հիշեցնենք, որ վնասվածքը չէր շրջանցել նաեւ նրան. ազդրի մկանային խնդիրների պատճառով Մխիթարյանը չէր մասնակցել «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի խաղին: Նույնիսկ կանխատեսումներ կային, որ վնասվածքը կարող էր գցել այն խելահեղ տեմպը, որ հայ մարզիկը հաղորդել է իր խաղին այս մրցաշրջանի հենց մեկնարկից: Բայց մտավախությունները տեղի տվեցին, երբ Մխիթարյանը նախ՝ Գերմանիայի գավաթի խաղարկության «Պադերբորնի» դեմ խաղում վերադառնալով խաղադաշտ՝ դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Երկու հանդիպում բաց թողնելուց հետո քիչ հավանական էր հայ ֆուտբոլիստի խաղադաշտ դուրս գալը հենց մեկնարկային կազմում, բայց ինչպես երեւում է` Մխիթարյանի հանդեպ մարզչական վստահությունը հասցրել է վերածվել նրա անփոխարինելի լինելու գործոնի: Եվ դա արդարացված է, ինչը ցույց տվեց հաջորդ խաղը՝ Բունդեսլիգայի 11-րդ տուրում Բրեմենի «Վերդերի» դեմ հանդիպումը, որտեղ Մխիթարյանը ֆանտաստիկ խաղաց՝ իր հաշվին գրանցեց մեկ գոլ եւ երկու գոլային փոխանցում: Արդյունքում՝ Goal.com-ի եւ Whoscored.com-ի վարկածով Մխիթարյանը ճանաչվեց այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ