Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանդիպում
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:08

ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՏԵՂՅԱԿ ՉԵՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 

Երեկ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստից հետո «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

 

–Պարոն փոխնախարար, սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ի կողմնակիցները, մասնավորապես` «Նոր Հայաստան» փրկության ճակատից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու մի քանի տասնյակ ակտիվիստ եվրաասոցացված մայրաքաղաքներից մեկում` Թիֆլիսում, ակցիա էին անցկացրել` վանկարկելով ոչ կոռեկտ կոչեր ՀՀ ամենաբարձր ղեկավարության հասցեին: Չե՞ք կարծում, որ այսպիսի քաղաքական գործելաոճը նաեւ հարված է մեր արտաքին դիվանագիտությանը:
– Նախ չգիտեմ ինչի մասին է խոսքը, եւ ինձ համար մի փոքր տարօրինակ է այն, ինչի մասին Դուք խոսում եք: Ու ոչ թե որպես երեւույթ, որովհետեւ որպես կանոն, ինքս բազմաթիվ անգամներ մաս եմ կազմել նախագահական պատվիրակություններին եւ տեսել եմ այն ոգեւորությունը, որ գոյություն ունի սփյուռքյան մեր գաղթօջախներում` ամեն անգամ ընդունելով Հայաստանի Հանրապետության պատվիրակություններին: Այնպես որ, ինչի մասին Դուք հիմա ասում եք, ինձ համար նորություն է:
– Իսկ ի՞նչ կասեք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործունեության մասին, երբ դեսպանության ներկայացուցիչները «Նոր Հայաստան» կոչվող «ոչ»-ի ճակատի հետ փոխադարձ հետաքրքրության հարցեր են քննարկում, ապա ԱՄՆ դեսպանը որոշում է` ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների, հայտարարություն տարածել` ինչ-որ առումով մեղադրանքներ հնչեցնելով մեր պետության հասցեին:
– Ծանոթ չեմ առհասարակ ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությանը, չգիտեմ ինչի մասին է խոսքը: Բայց ինչ վերաբերում է փոքրամասնություններին, մենք ունենք հստակ դիրքորոշում` Հայաստանը տարիներ ի վեր միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքներին վերաբերող տարբեր պայմանագրերին, այդ թվում նաեւ` տնտեսական, մշակութային, սոցիալական իրավունքների միջազգային դաշնագրին: Եվ այն ունի համապատասխան օրենսդրություն, ուստի` մեր երկրում հարգում են փոքրամասնությունների իրավունքներն առհասարակ:
– Բայց չէ՞ որ իրենց դիվանագիտական առաքելությունը տարբեր երկրներում իրականացնող մեր դեսպանները երբեւէ չեն խառնվում որեւէ երկրի ներքին հարցին, մինչդեռ նույն կերպ չի վարվում ԱՄՆ դեսպանը ՀՀ-ում:
– Ես տեղյակ չեմ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին: Ինքս համակարգելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները` զբաղվածության առումով, չեմ տեսել: Կկարդամ, կփորձեմ մեկնաբանել:
– ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն ընդունել է եւ լիագումար նիստ տեղափոխել: Գաղտնիք չէ, որ այստեղ խնդիրը ադրբեջանական նավթադոլարներն են, մինչդեռ մեղադրանքներ են սկսել հնչել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հասցեին: Չե՞ք կարծում, որ սա, պարզապես, Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել է:
– Իսկ չէի՞ք ցանկանա այդ հարցն ուղղել մեր ԵԽԽՎ պատվիրակությանը:
– Այս հարցի վերաբերյալ ինձ հետաքրքիր է ԱԳՆ-ի տեսակետը:
– Սա բազմակուսակցական, խորհրդարանական պատվիրակություն է: Անշուշտ, մենք անտարբեր չենք այն հարցերին, որոնք առնչվում են մեր արտաքին քաղաքականությանը, որը ԵԽԽՎ-ում քննարկվում է կամ օրակարգում է: Սա է պատճառը, որ Արտաքին գործերի նախարարությունը ներգրավված է այստեղ խորհդակցական կարգավիճակով եւ մշտապես պատրաստ է եղել խորհրդակցել, հանդես գալ տարբեր առաջարկներով: Բայց մնացած ամբողջ գործընթացը իրականացվում է եւ համակարգվում է մեր պատվիրակության կողմից: Նման հարցեր կարող եք նրանց ուղղել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ