Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:33

«ՑԱՎՈՔ, ԱՆԳԱՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂ ՉՈՒՆԵՆՔ»

 

Նոյեմբերի 4-ին  Հարավային Սուդանում վթարի է ենթարկվել ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը, որի հետեւանքով զոհվել են անձնակազմի անդամ հինգ հայ օդաչուները: Թե որն էր վթարի պատճառը, դժվար չէ գլխի ընկնել. այդ հնամաշ ինթնաթիռը թռչելու իրավունք չուներ, բայց թռչում էր: Այլ հարց, թե ինչո՞ւ էր հայկական անձնակազմն այնտեղ: Դա էլ դժվար չէ հասկանալ. Հայաստանի անկախացումից հետո հայկական մեծ հեղինակություն ունեցող ավիացիայի հերն էնպես անիծեցին, որ մեր երկրում այլեւս ինքնաթիռ չմնաց: Իսկ հայ ավիատորներին էլ մնում էր մինչեւ իսկ սուդաններում մի կտոր հաց վաստակել՝ շատ հաճախ նման ավերակ ինքնաթիռներով օդ բարձրանալով: Ուրեմն՝ հայ օդաչուներն արդյո՞ք սեփական երկրում պահանջարկ չեն ունենալու. ո՞րն է ելքը: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց փորձագետի եւ ոլորտի ներկայացուցիչների հետ:


Փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ փաստեց.
- Մենք ունենք շատ օդաչուներ, որոնք չեն կարող միայն Հայաստանում աշխատել: Այստեղ օդաչուների պակաս չունենք, որ բոլորը մնան: Ինչպես մեր օդաչուները, այնպես էլ շատ ու շատ մասնագետներ տարբեր երկրների հետ կնքում են պայմանագրեր եւ մեկնում աշխատանքի: Սա առաջին դեպքը չէ, որ հայ օդաչուները դառնում են ավիավթարի զոհեր: Բայց այստեղ որեւէ քաղաքական խնդիր կամ հարց չեմ տեսնում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ օդանավը մեկ տարի առաջ գրանցված է եղել Հայաստանում: Այն վաճառվել է, եւ, կարծում եմ, օդաչուները պայմանագիր են կնքել ու անցել աշխատանքի: Այ, եթե մեր երկիրն օդաչուների կարիք ունենար, եւ նրանք չաշխատեին այստեղ, ապա սա արդեն այլ հարց կլիներ:

ՀՀ միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆՆ ընդգծեց.
- Նախ ցավակցում եմ զոհված օդաչուների հարազատներին: Մեր օդաչուներն իրենց բարձր գիտելիքներն օգտագործում են համապատասխան միջավայրում: Հայաստանում աշխատելու համար  ընկերություններ պետք է ունենանք, բայց, ցավոք, անգամ ազգային փոխադրող չունենք: Հայ օդաչուների պահանջարկն այլ երկրներում մեծ է. սրա մեջ վատ ոչինչ չկա, եթե մեր  մասնագետները կարողանում են միջազգային ավիափոխադրող ընկերություններում պահանջված լինել: Այս ամենը խոսում է մեր մասնագետների բարձր մասնագիտական տվյալների մասին:
Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ ՌՈՒԲԵՆ ԳՐՁԵԼՅԱՆԸ նախ նշեց, որ այդ հարցերը քաղավիացիայում հասցեատեր չունեն, ապա ավելացրեց. «Կոնկրետ ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը Հայաստանում գրանցված չէր եւ չէր շահագործվում, որի պատճառով էլ մասնագետները պահանջարկ չունեին»: