Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 00:00

ԱՄՈՒՍՆՈՒՍ ՈՏՔԵՐԻՑ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ...

 

- Հարգելի բժիշկ, ամուսինս վարորդ է. նա ստիպված է լինում կրել կաշվե կոշիկներ: Նրա ոտքերը քրտնում են. տհաճ հոտ է գալիս: Ինչի՞ մասին է հուշում դա: Վերջերս ավելացել է քորի զգացողությունը: Ի՞նչ պետք է անել նման տհաճ իրավիճակից ազատվելու համար: Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, եթե կա սնկային ախտահարման կասկած: Արդյո՞ք կօգնի սոդայաջրով լոգանքները:

Հարցին պատասխանել է մաշկաբան ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ.

 

 

-Ոտքերի գերքրտնարտադրությունը եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրները բավական հաճախ են հանդիպում` հատկապես տաք եղանակին:
Տվյալ դեպքում ընթերցողուհու ամուսնու մասնագիտական գործունեությունը եւս նպաստում է տվյալ խնդրի առաջացմանը:
Ինքնին քրտինքը հոտ չունի: Տհաճ հոտի ի հայտ գալը միկրոօրգանիզմների, այդ թվում սնկիկների կողմից օրգանական նյութերի ճեղքման հետեւանք է: Քորը եւս սնկային հիվանդության ախտանիշ կարող է հանդիսանալ: Սնկիկները նորմայում հանդիպում են մաշկին եւ միայն նպաստավոր պայմաններում (տաք, խոնավ միջավայր) սկսում են բազմանալ` առաջացնելով մաշկի սնկային ախտահարում:
Տհաճ իրավիճակից ազատվելու համար պետք է դիմել բժշկի, ով համապատասխան հետազոտությունից հետո կտա միանշանակ պատասխան` նշված ախտանիշների պատճառների վերաբերյալ եւ համապատասխան բուժում կնշանակի: Ցանկացած այլ միջոցների կիրառումը, առանց բժշկի խորհրդի, կարող է բերել հիվանդության առաջնային պատկերի աղավաղման, որը կբարդացնի հիվանդության ախտորոշումը:
Մի շարք միջոցառումներ կարելի է ձեռնարկել դեղորայքային բուժմանը զուգահեռ կամ հետագայում կանխարգելման համար.
- ոտքերը լվալ հակաբակտերիալ օճառով,
- գուլպաները պետք է լինեն միայն բամբակյա, դրանք պետք է փոխել ամեն օր,
- պետք է օգտագործել հատուկ միջոցներ` գերքրտնարտադրության դեմ պայքարելու համար, ներկայումս բավական արդյունավետ են ալյումինի քլորիդի հիմքի վրա պատրաստված պրեպարատները,
- մի քանի օր շարունակ չհագնել նույն կոշիկները:
Վերոնշյալը հնարավորություն կտա կանխել կամ նվազեցնել ոտքերի գերքրտնարտադրությունը, դրանով իսկ կանխելով սնկային ախտահարումը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ