Իրավունք Թերթ - Քրեական | |||
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 00:00 | |||
«ՓՈՂԵՐԻԴ ՏԵՂՆ ԱՍԱ, ԹԵ ՉԷ` ԼԱՎ ՉԻ ԼԻՆԻ»
-Դեպքը եղել է գիշերը` երկուսից-երեքն ընկած ժամանակահատվածում: Հարձակվել եւ թալանել են ծեր` 85 եւ 75-ամյա ամուսիններին: Նրանց պատմելով՝ քնած են եղել, երբ դռան շխկոց են լսել: Մինչեւ կհասցնեին վեր կենալ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում, երկու դիմակավորված անձինք ներխուժել են ննջասենյակ եւ սկսել քաշքշել դեռ անկողնում պառկած ամուսիններին: Ապա` «Փողերիդ տեղն ասա, թե չէ` լավ չի լինի» եւ նմանատիպ սպառնալիքներ հնչեցնելով` պահանջել են, որպեսզի հանձնեն տանը եղած գումարը, ոսկեղենը եւ բոլոր թանկարժեք ապրանքների տեղերն ասեն: Ամուսինը կնոջը խնդրել է, որ տա նրանց պահանջած բաները, մենակ թողեն, գնան: Մինչ կինը նրանց ասել է գումարի եւ ոսկեղենի տեղերը, նրանց սենյակից դուրս գտնվող մյուս երկու հանցակիցները մի լավ տակն ու վրա են արել տունը: Երբ տեսել են, որ ամուսինները ամեն ինչի տեղն ասում են, մի քանի հարվածներ են հասցրել ծերերին, ապա կապկպել ու շարունակել փորփրել ամեն ծակ ու ծուկ: Ամուսինների պատմելով՝ նրանք չորսն են եղել, երկուսը եղել են նրանց ննջասենյակում, կապկպել իրենց, իսկ մյուս երկուսը` կողքի սենյակներում: Այդ ամենը տեւել է ընդամենը կես ժամ: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
|