Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 17:08

«ԿԱՐՈՂ Է ՄԻ ՕՐ ԷԼ ԳԱՆ ՄԵԶ ՄՈՐԹԵՆ ՈՒ ԳՆԱՆ»

 

Երեկ գիշեր Արարատի մարզի Գետազատ գյուղում միանգամից եզդի երկու գյուղացիների տներում գողություն է տեղի ունեցել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գետազատ գյուղի գյուղապետ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Ավելին. գյուղապետը տեղեկացրեց նաեւ. «Մեկուկես ամսում գյուղում 3-րդ եզդի բնակչի տունն են թալանում: Երեք դեպքերում էլ տանը մարդ չի եղել, իսկ հանցագործները տուն են մտել դուռ ու լուսամուտ ջարդելով: Ամբողջ գյուղը սարսափի մեջ է, հանգիստ քնել չեն կարողանում, որովհետեւ ապահովագրված չեն, որ վաղը-մյուս օրը իրենց տուն ավազակները չեն մտնի»:

Ուրեմն ի՞նչ է, հատուկ եզդինե՞րն են թալանային այս արշավի թիրախը դարձել: Հուսանք, որ հարցի պատասխանը իրավապահները կտան: Իսկ մինչ այդ ավազակային հարձակման ենթարկվածներից մեկը՝ ՌՈՒՍՏԱՄ ԿԱՅՄԱԶՈՎԸ մեզ հետ զրույցում ներկայացնելով դեպքի մանրամասները` նկատեց.
- Հարսանիքից էինք վերադարձել: Եկանք, որ տան դուռը բացենք, ներս մտնենք, տեսանք կողպեքը ջարդված է: Մի կերպ բացեցինք դուռը ու տեսանք տակնուվրա արած, թալանված տուն: Չեմ կարծում, որ մի հոգու գործ է դա: Ամբողջ տունը քանդել են, բայց տարել են միայն ոսկեղենը` մոտ 1,5 միլիոնի, 750 եվրո ու հիսուն հազար դրամ: Էլի թանկարժեք բաներ են եղել տանը, բայց մենակ ոսկին ու փողն է հետաքրքրել էդ ավազակներին: Բացի թալանված իրերից՝ գողերը մեզ պատճառել են նաեւ նյութական վնաս. ջարդել են տան դուռը, լուսամուտները, տան իրերը մի տեղից մյուս տեղն են շպրտել, զգեստապահարանից հետ քրքրել են: Էս առաջին դեպքը չի, տարիներ առաջ էլ էին մեր տունը թալանել, բայց մինչեւ հիմա էդ գործը չի բացահայտվել: Ու արդեն վախենում ենք գիշերը տանը մնալ. կարող է` մի օր էլ գան, մեզ մորթեն ու գնան, ինչ ասես, որ սպասելի չի նման ավազակներից: Մեր հույսը ոստկանությունն է, համոզված ենք, որ իրենք գոնե էս երկրորդ թալանը կբացահայտեն: Մտածում ենք՝ կարող է ավազակային խումբ է, որովհետեւ երկու ընտանիքներով էլ համարյա նույն ժամին ենք տուն եկել ու տեսել այն, ինչ պատմեցի:
Մյուս տան թալանված բնակիչը՝ ՎԱԶԻԶ ՀԱՄԶՈՅԱՆՆ էլ պատմեց.
- Ավազակները նույն ձեռագրով են առաջնորդվել: Մենք էլ էինք հարսանիքին մասնակցում: Եկանք ու տեսանք, որ դուռ-լուսամուտ ջարդված է, իսկ տունը` ամբողջովին քաոսի վերածված: Մեր տնից էլ գողացել են տան եղած  370 հազար դրամ գումարն ու ոսկյա զարդեր: Երկու ամիս առաջ էլ նույն ձեւով թալանել էին եղբորս` Ազիզի տունը: Այնտեղից տարել են մոտ 12 հազար դոլարի ոսկյա զարդեր ու արծաթյա իրեր, 2 մլն 280 հազար դրամ, 2050 եվրո: Ախր ամենացավալին այն է, որ գողերի թիրախում մենք` եզդիներս ենք հայտնվել, ինչն ամենաշատն է վախեցնում մեզ: Մենք ծեր` 65-ն անց ամուսիներ ենք, մենակ ենք ապրում, ինչի՞ հենց մեր տունը: Դողը սրտներումս նստած ենք, մեր` տարիներով առած ոսկեղենը, քրիտինքով վաստակած փողը մի օրում եկան ու տարան...
Գետազատի գյուղապետն էլ իր հերթին մտահոգություն հայտնեց, որ բնակարանային գողերի թիրախում են հայտնվել միայնակ, տարիքով ամուսինները. «Երեք դեպքերում էլ թալանել են մենակ ապրող տարիքով ամուսինների բնակարաններ. երեքի երեխեքն էլ արտասահմանում են»:
Հիշեցնենք, որ  նմանատիպ բնակարանային թալանի դեպք էր արձանագրվել օրեր առաջ նաեւ Լոռու մարզում, երբ գողերը բացի թալանելուց` նաեւ ծեծի էին ենթարկել ծեր ամուսիններին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ