Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպորտ
Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 17:30

«ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ»

 

 

 

 

Բռնցքաամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 19-29-ը մասնակցելու է Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 2-ը հայ բռնցքամարտիկներն ուսումնամարզական հավաք անցկացրին Ծաղկաձորում: Ապա թիմը Եվրոպայի առաջնությանը կշարունակի պատրաստվել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն յոթ բռնցքամարտիկներ՝ Ալեն Դանիելյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Հրայր Շահվերդյանը (56կգ), Սպարտակ Թամարյանը (60 կգ), Գառնիկ Պապիկյանը (64 կգ), Սոս Քոչարյանը (81 կգ), Դավիթ Չալոյանը (91կգ): Ակնկալիքների, թիմի մարզավիճակի եւ այլնի մասին «Իրավունքը» զրուցեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԻ հետ:

 

 

-Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը համատեղ էր Ռուսաստանի բռնցքամարտի թիմի հետ: Ինչպե՞ս եք գնահատում հավաքի արդյունավետությունը:
- Աշխատեցինք նորմալ, ինչպես որ պլանավորել էինք: Հավաքն անցավ բավականին լավ: Բռնցքամարտ` որպես այդպիսին, չի եղել. ընդհանուր առմամբ շեշտը դրված էր ֆիզիկական պատրաստվածության վրա: Սակայն 4 անգամ զույգերով մենամարտել ենք Ռուսաստանի թիմի հետ:
- Իսկ ընդհանրապես համատեղ հավաքները ի՞նչ են տալիս հատկապես մեր երիտասարդ մարզիկներին:
- Բռնցքամարտի տարբեր դպրոցներ են, տարբեր զույգեր ու հակառակորդներ... Մենք Հայաստանում իրար մեջ չենք կարող այդպես պարապել ու աճել:
- Վիլնյուսում եւս համատեղ հավաք կանցկացնեք, այս անգամ Լիտվայի, Լատվիայի, Իսրայելի եւ Հունաստանի թիմերի հետ: Նշեցիք, որ ծաղկաձորյան հավաքի ժամանակ շեշտը դրված էր ֆիզիկական պատրաստվածության վրա: Իսկ ի՞նչ շեշտադրումներ կլինեն վիլնյուսյան հավաքին:
- Այստեղ կլինեն տեխնիկա-տակտիկական աշխատանքներ, զույգերով աշխատանք բռնցքամարտի պարկի հետ եւ մարզիչների անհատական աշխատանքը ձեռնաթաթի վրա:
- Թիմի մարզավիճակը մեդալների ակնկալիքներ տալի՞ս է:
- Չեմ ուզում խոստումներ տալ, բայց մենք գնում ենք արդյունքի համար. այլապես իմաստ չկա գնալու:
- Երիտասարդական հավաքականում այսօր կա՞ն մարզիկներ, որոնք վստահորեն կարող են համալրել մեծահասակների հավաքականը:
- Այսօր չէ, վաղը կհամալրեն...
- Օրինակ Հրայր Շահվերդյանը, ով հանդես է գալիս 56կգ քաշային կարգում: Այդ քաշային կարգում մեծահասակների թիմում ունենք Արամ Ավագյան, ով կարելի է ասել փոխարինող չունի: Կարո՞ղ է Հրայր Շահվերդյանն այս քաշային կարգի բացը լրացնել, մրցակցել Արամի հետ կամ գոնե լինել ազգային թիմի երկրորդ համարը:
- Այսօր իրենց մակարդակը դեռ տարբեր է, բայց հնարավոր է եւ երկրորդ համար լինի Հրայրը…Հրայրը պատրաստ է վաղը մրցակցություն ցույց տալ Արամ Ավագյանին, ընչն օգտակար կլինի նաեւ Արամի համար:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ