Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՆՊԻՏԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է»

 

ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ¥ՏԿԱԻ¤ նախարար Արմեն Երիցյանը նման միտք հնչեցրեց. «Հայաստանի տարածքում գործում է մոտավորապես 5 հազար վերելակ: Դրանց 80 տոկոսն անմխիթար վիճակում է եւ մեծ մասը հիմնականում հին շենքերում է գտնվում: Մենք գնացել, նայել ենք բոլոր այդ վերելակները»:

 

Այսպիսով՝ մի կողմից եղած 5 000, այդ թվում՝ անմիխիթար վիճակում գտնվող 4 000 վերելակների փաստն է, ու դրանք մխիթարական վիճակի բերելու համար հսկայական միջոցների անհրաժեշտության խնդիրը: Մյուս կողմից էլ՝ անկախ փող կա, թե՝ չկա հարցադրումից, հատկապես այդ 4 000 անմխիթար վերելակները գնալով ավելի ու ավելի հաճախ են վթարվում, ու թե արդեն քանի մարդ է վիրավորվել եւ զոհվել, արդեն հաշվելն էլ է անհնար: Եվ ամենավատը. այդ հիմնականում խորհրդային տարիների, այսինքն՝ 30, 40 եւ անգամ՝ կեսդարյա պատմություն ունեցող վերելակները տարեցտարի ավելի են «ծերանալու», այսինքն՝ ավելի արագացող տեմպերով են վթարվելու, եւ ավելի մեծ թվով վիրավորներ եւ զոհվածներ ենք ունենալու: Էլ չասած, որ կամաց-կամաց հատկապես երեւանյան բարձրահարկ շենքերն առհասարակ առանց վերելակի մնալու հեռանկարի առաջ են կանգնելու: Ուրեմն ո՞րն է ելքը. վերելակների անմխիթար վիճակների, դրանց պատճառների եւ թե ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է խնդիրը կարգավորվի: Այս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել ՏԿԱԻ նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ: Մեր զրուցակիցը եւս նախ սկսեց հայտնի փաստերից.
- Այսօր Երեւանում գործում է շուրջ հինգ հազար վերելակ, որոնց  մեծ մասը խորհրդային տարիներից մնացած է: Դրանց պիտանելիության ժամկետը 25 տարի է, բայց տեխնիկական ճիշտ սպասարկման միջոցով շահագործման ժամկետը կարելի է երկարեցնել: Գիտեք, որ վերելակները այսօր ավելի ծանրաբեռնված են աշխատում, քան քաղաքային տրանսպորտը. 24 ժամվա մեջ մի վերելակը 100 անգամ վերեւ-ներքեւ է անում, ինչը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է:
Մենք այսօր ունենք պահեստամասերի ներկրման խնդիր, էլ չասած, որ դրանք շատ թանկ են: Ավելին. շատ վերելակաշինական գործարաններ արդեն չեն գործում, իսկ գործող գործարաններից ներկրումը խնդիր է: Որոշ էլեկտրամեխանիկներ էլ բավականին տարեց են, ու մասնագետների պակաս ունենք: Իսկ աշխատավարձերն այնքան ցածր են, որ երիտասարդներին այս ոլորտը չի գրավում: Այլ խոսքով՝ երիտասարդները չեն ուզում ներգրավվել այս գործում, իսկ եղած մասնագետներն արդեն 60-70 տարեկանն անց են: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ 2008 թվականից ի վեր հիմնովին նորոգվել եւ փոխարինվել են Երեւանի ավելի քան 4000 վերելակներից միայն 40-ը:
- Փաստորեն՝ յոթ տարվա ընթացքում հաջողվել է փոխել այդքան քիչ թվով վերելա՞կ:
- Դուք գիտեք վերելակ փոխելը հե՞շտ բան է: Այդ ամենը կապված է մեծ գումարների հետ, մի վերելակն արժե 20 հազար դոլար: Մեր նախարարության գործառույթների մեջ է մտնում միայն տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելը, եւ հայտնաբերված թերությունները մենք չէ, որ պետք է շտկենք. մենք վերելակ նորոգող կամ արդիականացնող չենք: Խնդիրը պետք է կարգավորվի կառավարական մակարդակով, քանի որ իրոք այսօր Երեւանում գործող վերելակների մեծ մասն ուղղակի անպիտան վիճակում է: Մեր անցկացրած տեխնիկական անվտանգության փորձաքննությունների մեծ մասն ստանում են բացասական եզրակացություն, բայց շատ դեպքերում հարցը չի կարգավորվում: Նորից եմ կրկնում՝ մեծ գումարներ են պետք, որպեսզի այդ վերելակները կամ փոխարինվեն, կամ կապիտալ վերանորոգվեն:
- Իսկ ի՞նչ կասեք սեփական տներում տեղադրված վերելակների անվտանգության մասով:
- Սեփական տներում վերելակներն արտադրական վտանգավոր օբյեկտ չեն համարվում ու ամենամյա ստուգումների ենթակա չեն: Չնայած՝ սեփական տների վերելակներն այնքան էլ շատ չեն: Ինչ վերաբերում է դժբախտ դեպքերին, ապա վերջին երեք տարիներին երեք պատահար է տեղի ունեցել, երեքի դեպքում էլ քաղաքացիները մահացել են, երկու դեպքը մասնավոր տների վերելակներում են եղել, մեկը հանրային շահագործման վերելակ էր: Ինչ վերաբերում է վերջին դժբախտ դեպքին, երբ սեփական տան վերելակում մահացավ հինգ տարեկան երեխա, ապա այդ հարցերի պատասխանները պետք է միայն տան ծնողները, թե ինչպես է երեխան խցիկ մտնում մենակ ու լռվում, ապա մնում խցիկում:
- Փաստորեն՝ կարելի՞ է ենթադրել, որ հիմնականում նորմալ վիճակում են գտնվում նորակառույց շենքերի վերելակները:
- Չէ, պարտադիր չէ, որ նոր շենք լինի ու վերելակը լավը լինի: Լինում է, որ նորակառույց շենքերում էլ տեղադրված վերելակներում փորձաքննության ժամանակ հայտնաբերվում են թերություններ: Պարզապես՝ գնալով թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես էլ ավելի են մաշվում վերելակները: Իհարկե, ոչ բոլոր վերելակներին է խոսքս վերաբերում, բայց Երեւանում գործող վերելակների մեծ մասը մոտեցել է իր կրիտիկական սահմանին:
- Այսինքն՝ խնդրի կարգավորումը կապված է զուտ ֆինանսականի հե՞տ:
- Այո, գումարներ են պետք ծախսել, այն էլ բավականին մեծ գումարներ, քանի որ մեծ թվով վերելակներ այսօր ունեն կապիտալ վերանորոգման կարիք: Շատ վերելակներ էլ, որոնք այսօր գործում են, պետք է փոխարինվեն նորերով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ