Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպորտ
Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00

ՀՖՖ-Ի «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ Ռ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՉԴԻՄԱՑԱՆ

 

Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին խաղից մոտ մեկ ամիս անց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ավելի կոնկրետ՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի լռությունը վերջապես խախտվեց: Բայց ո՛չ մարզասերներին բացատրելու համար, թե ինչն էր հավաքականի այդքան վատ արդյունքների պատճառը, եւ ո՛չ էլ եղած խնդիրների լուծման տարբերակները քննարկելու: Պարզապես, Ռ.Հայրապետյանը հիշեցրեց, որ ՀՖՖ-ն ոչ մեկի առաջ հաշվետու չէ իր գործողությունների համար:

Բանը հասավ նրան, որ պարոն Հայրապետյանը, մի կողմ թողած հավաքականի գերանհաջող խաղն ու նույնիսկ՝ Ալբանիայի հետ վերջին հանդիպման հետ կապված սկանդալային մեղադրանքները, գերադասեց հարձակում սկսել հավաքականի երկրպագուների ակումբի՝ ՖԱՖ-ուղղությամբ, ինչ է թե, այն հրապարակային հայտարարությամբ` պահանջներ էր ներկայացրել ՀՖՖ-ին եւ դրանից զատ էլ՝ հանդգնել էր երթ կազմակերպել դեպի ՀՖՖ: Ուստիեւ. «ՖԱՖ կոչվող խմբակը լավ կլինի, որպեսզի գիտակցի, որ Հայաստանի հավաքականն ունի հարյուր հազարավոր հավատարիմ երկրպագուների բանակ... Նրանք իրենց չեն ծառայեցնում տարբեր շահերի, ոչ մաքուր հանձնարարություններ չեն կատարում, հավաքականն ու ֆուտբոլը չեն ծառայեցնում իրենց մանր ամբիցիաներին»:
Լավ, ընդունենք պարոն Հայրապետյանի ասածի պես այդ ՖԱՖ-ը շուոներ անող, տոմսերի առքուվաճառքով, տուրիզմով զբաղվող «խմբակ» է: Բայց դա նշանակում է, որ մեր հավաքականը այս խայտառակ վիճակում է հայտնվել այդ պատճառո՞վ. չէ, ՖԱՖ-ի անդամները տոմս ծախողներ են, թե` ինչ, մեկ է, նրանք հաստատ հավաքականի այս վիճչակի հարցում մեղք ունենալ չէին կարող: Ավելին. պարոն Հայրապետյանի ասած` «հարյուրհազարավոր հավատարիմ երկրպագուների բանակը» նույնպես դրանում մեղք չունի, էլ չասած, որ հավաքականի այս անհաջողություններից հետո այդ բանակի մի պատկառելի մասն արդեն հասցրել է վերջնականապես երես թեքել հայկական ֆուտբոլից: Եվ դրանից հետո՝ հավաքականի ֆանատներ համարվողների հասցեին հնչեցրած այս մեղադրանքներն էլ ավելի են ծանրացնելու մեր ներքին ֆուտբոլային մթնոլորտը:
Մի խոսքով՝ երկրպագուների թեման հավաքականի խաղամակարդակի հարցում միշտ էլ դեր ունեցել է եւ կունենա, սակայն միայն դրական առումով՝ որպես, այսպես ասած,12-րդ խաղացող, եւ ՀՖՖ-ն իրեն ենթարկեց այդ խաղացողից զրկվելու ռիսկին: Բայց Հայրապետյանի այս ծանր վրիպակով հանդերձ՝ էլի թիվ մեկ հարցը մնաց օրակարգում. ըստ ՀՖՖ-ի՝ ո՞րն է մեր հավաքականի այս ծանր վիճակի պատճառը, եւ ի՞նչ է պետք անել` դրանից դուրս գալու համար:
Ի դեպ, վերջերս անդրադառնալով հավաքականի այս վիճակին, առիթ ունեցել էինք կանխատեսել, որ Հայրապետյանը չցանկանալով հանդերձ, ստիպված է լինելու խոսել: Խոսեց՝ մեղադրելով երկրպագուներին, որը, ըստ մեր նույն աղբյուրների, պարզապես նյարդերը տեղի տալու նշան էր, հաշվի առնելով, որ ՀՖՖ-ի ներքին վիճակը եւ հավաքականի հետ կապված հեռանկարները պարզապես Ռ. Հայրապետյանին երբեմնի բացարձակ ինքնիշխանությունից զրկել են, իսկ ՀՖՖ-ում ավելի բաց ռեժիմի գաղափարի հետ հաշտվելը ՀՖՖ-ում կարող է եւ «հեղափոխական իրավիճակ» առաջ բերել: Միակ տարբերակը «ժամանակի վրա» խաղալն է, բայց ՖԱՖ-ն իր երթերով ու բողոքներով այդ տարբերակն էլ է վտանգում: Դրանից հետո էլ ո՞ւմ նյարդերը կդիմանան...
Այսպիսով՝ մնում է արձանագրել, որ ՀՖՖ-ում փակուղային վիճակ է ստեղծվել: Բայց վատն այն է, որ հենց այն պահին, երբ պետք է սկսել հավաքականի ապագայի հետ կապված ռեալ քայլեր իրականացնել՝ սկսած գլխավոր մարզչից, վերջացրած կազմով: Հակառակ դեպքում, անկախ նրանից, թե ով է ճիշտ կամ մեղավոր, էլի տուժելու է հայկական ֆուտբոլը՝ Ռ.Հայրապետյանի հիշատակած հարյուրհազարավոր երկրպագուներով հանդերձ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ