Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00

ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Ի՞ՆՉ ԿՏԱ ՄԵԶ

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հրահանգեց՝ Հայաստանի հետ ստորագրել տարածաշրջանային միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթ: Այն մշակվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն եւ բավականին ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների փորձագետների կողմից: Ինչու որոշվեց հենց այս պահին ստորագրել փաստաթուղթը, եւ ինչ կտա այն Հայաստանին: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ փաստեց.

- Դեռեւս այդ փաստաթղթի բոլոր կետերը չեմ ուսումնասիրել, սակայն ընդհանուր առմամբ պատկերացումն արդեն կա: Գուցե այս պահին փաստաթղթի ստորագրումը կապված է վերջերս Թուրքիայի օդուժի կողմից մեր սահմանը հատելու հետ: Շատ կաեւոր է, որ մասնագետները պարզաբանեն, թե արդյոք այս պայմանագիրն օդային հարցերում սահմանափակելո՞ւ է մեր համագործակցությունն այլ սուբյեկտների հետ: Նման փաստաթղթի ստորագրումը կարելի է միայն ողջունել, բայց կրկնում եմ, պետք է մասնագետներն ուսումնասիրեն, որ այն մեր մյուս համագործակցությունները չսահմանափակի:
Հատուկ նշանակության խմբի հիմնադիր-հրամանատար, հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎՆ ընդգծեց.
- Այսօր ՀԱՊԿ-ի որոշ անդամներ մեր հաջողություններով ուրախանալու ցանկություն չունեն. հիշենք Նազարբաեւին: Ռուսաստանի հետ մենք համատեղ իրականացնում ենք նաեւ այլ ծրագրեր, եւ այդ ամենը 100 տոկոսով Հայաստանին կծառայի: Բայց հարց է, թե որոշ ծրագրեր ինչքանով կծառայեն Ռուսաստանին՝ արդեն ի վնաս մեզ: Քանի որ կան որոշակի հարցեր, որոնցում մեր շահերը չեն համընկնում: Այսինքն՝ անկախ ցանկացած փաստաթղթում ներառված կետերից, Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր շահերը:
ՊՆ նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ հավելեց.
-  Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաօդային ոլորտոմ համագործակցում են, սկսած 1993 թվականից: Այս համագործակցությունը նոր բան չէ եւ շատ կարեւոր է Հայաստանի համար: Միայն դրական է նման փաստաթղթի ստորագրումը, որը հնարավորություն կտա` մեր օդային տարածքը պաշտպանելու թշնամիներից: