Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00

ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՈՉ ԹԵ ՈՐԱԿԻ, ԱՅԼ ՌՈՒԲԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

 

Վերջին շրջանում հաճախակի են շրջանառվում լուրեր այն մասին, որ ռուսական շուկայում հայկական ձկնամթերքի արտահանման ծավալները կրճատվել են: Բացատրություններից մեկն այն է, որ կան որակական խնդիրներ, այլ վարկածով՝ փաստաթղթավորման՝ թե ԵՏՄ-ի հետ կապված դեռ փաստաթղթաշրջանառության առումով ընթացակարգային հարցեր կան:

Նկատենք. եթե իրոք պատճառը հայկական ձկնամթերքի որակն է, ապա չմոռանանք, որ նույն ապրանքատեսակը սպառվում է նաեւ մեր ներքին շուկայում: Այդ դեպքում ի՞նչ կստացվի, որ հայաստանյան սպառողն օգտագործում է այն սնունդը, որը պարզապես որակի պատճառով թույլ չե՞ն տալիս հասնել ռուսական սպառողին...
Բայց ահա «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը միանգամայն դեմ է որակի հետ կապված նման խոսակցություններին: Ավելին՝ մեզ հետ զրույցում նա նույնիսկ հավաստիացրեց, որ հայկական ձկնամթերքը շատ արժեքավոր է եւ ունի որակական բարձր հատկանիշներ: Եվ արտահանումն էլ իրականում, ըստ նրա կրճատվել է ոչ թե որակի, այլ ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով. «Մեր ապրանքատեսակը միշտ էլ մեծ պահանջարկ է ունեցել դրսում` համային եւ որակական հատկանիշների պատճառով: Հայաստանի ձկնարտադրության մեջ արհեստական բաղադրամիջոցներ չեն օգտագործվում: Սա մեզ առավելություններ է տալիս, որի շնորհիվ էլ մեր արտադրանքը կարող ենք արտահանել եւ վաճառել բարձր գնով: Այլ երկրների ձկնամթերքը շուկայում ավելի քիչ պահանջարկ ունի, քան մերը. այս ոլորտում մենք մրցունակ ենք»: Այսինքն՝ հայկական ձկնամթերքի ցածրորակ լինելու մասին լուրերը, Ա. Աթոյանի պնդմամբ՝ դատակ խոսակցություններ են, որոնք տարածում են անհատները` իրենց իսկ սեփական շահի համար:
«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը նույնպես պնդում է, որ հայկական ձկնամթերքն ունի բարձր որակ: Պարզապես՝ Ռուսաստանում ձկան եւ մյուս ապրանքատեսակների վաճառքը դարձել է ոչ շահավետ: «Միայն ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով է, որ մեր ապրանքները քիչ են արտահանվում: Ինն ամսվա տվյալներով՝ արտահանել ենք ընդամենը 158 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա ինն ամիսներին արտահանվածի 72 տոկոսն է միայն: Այսինքն` այս տարի 28 տոկոսով պակաս ենք ապրանք արտահանել Ռուսաստան: Այս ամենը միայն խոսում է ռուբլի-դոլար փոխարժեքի տատանումների հարուցած խնդիրների մասին»,- փաստեց Վ. Սաֆարյանը: Նրա համոզմամբ, երբ ռուսական ռուբլին արժեւորվի, այդ ժամանակ հայկական արտադրության ապրանքատեսակների ծավալները կրկին կավելանան:
Պարոն Սաֆարյանը նաեւ նկատեց, որ արտահանման ծավալների կրճատմանը զուգահեռ՝ մեր տեղական շատ արտադրողների համար ոչ շահավետ դարձավ արտադրանք թողարկելը. «Հուսով եմ, որ Ռուսաստանում ամեն ինչ կկարգավորվի եւ մեր արտադրանքը` կոնյակ, գինի, ձուկ եւ այլն, կրկին կարտահանվեն խոշոր ծավալներով»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ