Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00

ՈՐԴԻՍ ՄՌԱՅԼ Է, ԱՄՓՈՓՎԱԾ...

 

- Ի՞նչ է աշնանային դեպրեսիա ասվածը: Որդիս մռայլ է, ամփոփված... Կարելի է արդյո՞ք հակադեպրեսանտներ ընդունել: Հոգեբանի դիմել չի ցանկանում` հրաժարվում է:

 

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.


-Աշնանային դեպրեսիային բնութագրական են ճնշվածությունը, ընկճվածությունը, նյարդայնությունը, հոգեկան եւ ֆիզիկական ակտիվության իջեցումը, քնի եւ ախորժակի փոփոխությունները, աշխատելու, նաեւ հարազատների եւ ընկերների հետ շփվելու ցանկության բացակայությունը:
Աշնանային դեպրեսիայի առաջացման հիմնական պատճառն այն է, որ ցերեկը կարճանում է, արեւի լույսը եւ նրա ինտենսիվությունը պակասում են, ինչն էլ հաճախ դրսեւորվում է անկումային տրամադրությամբ եւ քնկոտությամբ:
Այլ պատճառներ էլ կան` արձակուրդից անցում նոր ուսումնական տարվան, նաեւ այն, որ աշունը ընկալվում է որպես  տարեվերջ, եւ մարդիկ հակված են լինում ամփոփել ամբողջ տարվա արդյունքները, որը միշտ չէ,  որ համապատասխանում է սպասումներին: Արդյունքում, նկատվում են անկայունություն, նյարդայնություն, վատատեսական մտքեր, գերակշռում է թախծոտ տրամադրությունը:
Ընդհանրապես, դեղորայք պետք է օգտագործել միայն բժշկի ցուցումով, հետեւաբար, հակադեպրեսանտներ ընդունելու անհրաժեշտության մասին կարող է նշել միմիայն բժիշկը` համապատասխան խորհրդատվությունից հետո:  
Նման դեպքերում կարեւոր են եւ օգտակար կլինեն` ամենօրյա զբոսանքները, սննդակարգին հետեւելը (մրգեր, բանջարեղեն), սոցիալական ակտիվությունը (հանդիպումներ ընկերների, հարազատների հետ), վառ գույների օգտագործումը (օրինակ` հագուստի մեջ):

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ