Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանդիպում
Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 16:28

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. «ՄՏՔԻՍ ԾԱՅՐՈՎ ՉԵՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ»

 

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին  նախագծին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը չի քվեարկել, մինչդեռ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը «Իրավունքի» հետ զրույցում պնդեց հակառակը` կողմ եմ քվեարկել նախագծին:

Արագած Ախոյանը համաձայն չէ ընդդիմադիրների այն մտահոգություններին, որոնց համաձայն` նույնականացման քարտերով հնարավոր է լինի կրկնաքվեարկություն: «Ես ընդդիմադիր չեմ, ես կառուցողական քաղաքականության կողմնակից եմ»,- ասաց  ընդդիմադիր խմբակցության պատգամավորը:
Արագած Ախոյանից նաեւ հետաքրքրվեցինք` նա  դեռ լավ հարաբերություններ ունի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ քաղաքական որոշ շրջանակներ Ախոյանին Քոչարյանի ղեկավարման տարիներին համարում էին նրա ջերմ կողմնակիցներից մեկը: «Շատ հետաքրքրիր է, գիտեք: Ես Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք առանձին չեմ խոսել: Ես հարգում եմ պրն Քոչարյանին, բայց դա չի նշանակում, որ ես նրա թիմից եմ եղել»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Քոչարյանի վերջին հարցազրույցներին, որոնցով նա քննադատում է   գործող իշխանությանը, Արագած Ախոյանն ասաց. «Մտքիս ծայրով չեմ անցկացնում մեկնաբանել պրն Քոչարյանի ասածները»:
Օրենսդիր մարմնի անդամին ցանկանում ենք հիշեցնել` «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին Ախոյանը, ըստ  ԱԺ-ում տեղադրված քվեարկության արդյունքների, չի  քվեարկել: Այնպես որ, պրն Ախոյան, ինչ-որ բան հավանաբար դուք եք շփոթում: Եվ հավանաբար այս պահին էլ ձեռնտո՞ւ չէ այլեւս Ռոբերտ Քոչարյանին մտերիմ լինելը:
Ի դեպ, երեկ էլ «Իրավունքը» ֆիքսեց, թե ինչպես է գործարար Արագած Ախոյանը «բարեխղճորեն» ու «լավության» կարգով քվեարկում բացակա, իր հարեւանությամբ նստող պատգամավոր Տիգրան Ստեփանյանի փոխարեն: Ընդ որում` խորհրդարանում քվեարկության դրվեցին մի քանի  նախագծեր, եւ մի քանի անգամ  Ախոյանը «սիրով» քվեարկեց թե՛ իր, թե՛ Տիգրան Ստեփանյանի փոխարեն: Տեսանյութը` iravunk.com կայքում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ