Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 17:53

«ՎԵՃՆ ԷԼ, ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԵՂԵԼ Է ԱՂՋԿԱ ՊԱՏՃԱՌՈՎ»

 

Օրերս Շիրակի մարզի Ղարիբջանյան  գյուղում դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Տուժողը որովայնի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Սկզբում նա փորձել է թաքցնել, որ վնասվածքը ստացել է դպրոցում տեղի ունեցած վեճի ժամանակ, սակայն հետաքննության ընթացքում պարզվել է իրականությունը:

Թե ինչն էր վիճաբանության պատճառը, եւ ինչպես է դեպքը տեղի ունեցել, փորձեցինք պարզել Ղարիբջանյան գյուղի համայնքապետ Մանվել Պողոսյանից, ով մեզ հետ զրույցում նկատեց.
- Դեպքը տեղի է ունեցել  դասերից հետո, դանակահարողը եւս 12-րդ դասարանի աշակերտ է եղել:
- Իսկ ո՞րն էր վիճաբանության պատճառը:
- Չէի ուզում պատճառների մասին խոսել, բայց տեսնում եմ` առանց իմանալու, մտքներով ինչ անցնում է, գրում են: Նախ ասեմ, որ էդ վիճող տղաները հարազատ հորեղբոր տղաներ են: Իսկ վեճի, եթե կարելի է դա այդպես անվանել, պատճառը աղջիկ է եղել: Տաքարյուն էրեխեք են, ասում են` եղբայրներից մեկը սիրել է մի աղջկա, մյուսն էլ չի հավանել, թե ինքն էլ է սիրել` չգիտեմ հաստատ: Բայց որ վեճն էլ, դանակահարությունն էլ եղել է աղջկա պատճառով, դա` հաստատ:
- Իսկ բողոք ներկայացրե՞լ են միմյանց դեմ:
- Չէ, ի՞նչ բողոք, այ ցավտ տանեմ, ըսկի չեն էլ կռվել, որ մի հատ էլ բողոք ներկայացնեն: Համ էլ, հասուն էրեխեք են, մի ախպերը մյուսի կյանքը խորտակի՞ աղջկա համար. չկա նման բան: Երկու ախպոր ընտանիքներն էլ հաշտ են, դանակահարված տղան էլ` արդեն լավ է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ