Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:31

ՀԷՑ-Ի ԱՈՒԴԻՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՄԱՐՏԻՆ

 

Թեեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը փաստացի արդեն այլ սեփականատեր ունի, սակայն նախկին սեփականատիրոջ աղմկոտ գործունեության մասով սահմանված աուդիտը դեռ ոչ մեկն էլ չեղյալ չի համարել: Ավելին. «Այն արդեն իսկ ընթացքի մեջ է, իրականացվում են ստուգումներ ամբողջ ծավալով»,- մեզ հետ այս մասին ասաց ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը: Նրա խոսքով. «Իրականացվող աուդիտը կավարտվի մարտի վերջին, ընթացիկ եւ վերջնական արդյունքները կհայտարարվեն աուդիտի ավարտից հետո»:

Ինչ վերաբերում Է ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության միջեւ կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 2-րդ փուլի հաշվետվությունը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի պատասխանատու Մարիամ Ստեփանյանը՝ հիշեցնելով.
- Խորհրդատվությունը նախատեսված է իրականացնել երեք փուլերով: Արդեն ավարտվել է երկրորդ փուլը, որի շրջանակներում մեր կողմից իրականացվել են հետեւյալ ընթացակարգերը` էներգետիկ համակարգում տեխնոլոգիական կորուստների դինամիկայի ուսումնասիրություն՝ սկսած 2010 թվականից եւ դրանց արդյունքների համեմատություն` կարգավորողի կողմից հաստատված` կորուստների հաշվարկման մեթոդիկայի հետ: Էներգետիկ համակարգում առեւտրային կորուստների դինամիկայի վերլուծություն եւ անհուսալի դեբիտորական պարտավորությունների եւ հավաքագրվելիք վճարումների մակարդակի պարզում, ծախսերի կառուցվածքի որոշում` ըստ էներգահամակարգի հիմնական մասնակիցների, վերջնական սպառողի սակագնային բեռի նվազեցմանն ուղղված՝ կարգավորող մարմինների առաջատար փորձի ուսումնասիրություն եւ այլն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ