Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:40

ՈՒՐԵՄՆ` ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԻՆ-Ի «ԳԼԽԻՑ ԹՌՆՈ՞ՒՄ ԵՆ»

 

Վերջերս ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացնելով հայաստանյան վերելակային ֆոնդը` հայտարարել էր. «Հայաստանի տարածքում գործում է մոտավորապես 5 հազար վերելակ: Դրանց 80 տոկոսն անմխիթար վիճակում է, եւ մեծ մասը հիմնականում հին շենքերում է գտնվում: Մենք գնացել, նայել ենք բոլոր այդ վերելակները»: Նույն նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն էլ ասվածը հաստատելով` մեզ հետ զրույցում հավելել էր. «Երեւանում գործող վերելակների մեծ մասն ուղղակի անպիտան վիճակում է»:

 

Անպիտան վիճակ» ասվածը ենթադրում է նաեւ ցանկացած պահին վթար եւ կորուստներ, այդ թվում՝ մարդկային կյանքերի: Եվ չնայած դրան, առավել եւս, որ անպիտան լինելու փաստը հենց մասնագետներն են հաստատում, մեր վերելակային ֆոնդի հետ կապված` լուծումներ անգամ տեսանելի չեն: Ուրեմն՝ ինչով է պայմանավորված, որ տարիների ընթացքում վերելակների անմխիթար վիճակը շարունակում է օդում կախված մնալ: Պատասխանելով մեր այս հարցին՝ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆՆ ասաց.
- Այո, ես նորից կարող եմ բարձրաձայնել, որ այսօր հանրապետությունում շահագործվող վերելակների մեծ մասը վատ վիճակում են գտնվում: Դրա համար մենք դիմել ենք համապատասխան մարմիններին, տեղեկացրել, որ վերելակների ամբողջական վերանորոգում է անհրաժեշտ: Հիմա մենք քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ, փորձում ենք բյուջեով գումար նախատեսել, որովհետեւ մոտավորապես հինգից վեց հազար վերելակ ունենք միայն վերանորոգելու համար, իսկ դրա համար չափազանց մեծ գումարներ են անհրաժեշտ:
- Ինչո՞ւ այդ դաշտում պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, ինչի արդյունքում դարձյալ գրանցվում են մարդկային զոհերով ողբերգական դեպքեր, եւ ո՞վ է ի վերջո պատասխանատու այդ անմեղ զոհերի համար:
- Եթե դժբախտ դեպքեր են գրանցվում, ինչպես գիտեք, հարուցվում է քրեական գործ, դրա շրջանակներում արդեն պարզվում է՝ ով է մեղավոր եւ պատասխանատվության է ենթարկվում:
- Այսինքն՝ հնարավոր չէ՞ խնդիրն ավելի պարզ լուծել՝ դադարեցնել ոչ պիտանի վերելակների շահագործումը:
- Ես կարծում եմ՝ իմ ղեկավարման տարիներին կարողացել եմ ապացուցել, որ այն, ինչը վերաբերում է իմ գերատեսչությանը, մենք աշխատում ենք կատարել բարեխղճորեն: Կան համատիրություններ, որոնք, չնայած մեր գրություններին, շարունակում են վերելակի շահագործումը:
- Այսինքն՝ սպասում ենք, թե երբ մի դժբախտ դեպք կլինի, որ հետո նո՞ր մեղավորը պատժվի:
- Դե հիմա ես ասացի Ձեր հարցի պատասխանը:
Ստացվում է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինը գնում, վտանգավոր վերելակները գտնում, շահագործումը դադարեցնում է, եւ ինչ-որ համատիրություններ շրջանցում են արգելքն ու դրանք շահագործո՞ւմ են: Բայց այդ դեպքում տվյալ համատիրությունների ղեկավարները պետք է արդեն համապատասխան վայրերում լինեին, այնինչ՝ որեւէ նման պատժի մասին չենք էլ լսել: Դա էլ մի կողմ. եթե համատիրություններն այնքան զորեղ են, որ կարող են ամեն մի նման արգելք շրջանցել, էլ ո՞րն է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն կոչված կառույցի գործը. միայն գնալն ու անսարք լինելու փաստը ֆիքսե՞լը: Դրա համա՞ր է պետությունը փող տալիս:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ