Իրավունք Թերթ - Քրեական | |||
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:24 | |||
ԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ «ԳՅՈՒՂՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՕՐ ՕՐԻ ՄԵԾԱՆՈՒՄ Է»
- Տունը թալանելու, ծեծելու համար ձերբակալվել, ապա կալանավորվել են Հրաչի բարեկամ-հարեւանների տղաները: Տուժածները սկզբում ասել են, որ հարձակում իրականացնողներին չեն տեսել, քանի որ դիմակավորված են եղել: Բայց հետո, չգիտես ոնց, նրանց խոսքերով կալանավորվել են 24, 25 տարեկան տղերք: Իբրեւ թե, դեպքի օրը հեռախոսային խոսակցության ժամանակ մեկը մյուսին ասել է. «Է՞ս էր քո բռնած գործը»: Պատահականության սկզբունքով էլ, դեպքի հաջորդ օրը` վաղ առավոտյան նրանք երկուսն էլ գնացել են Գորիս, եւ դա էլ կապում են նրա հետ, թե տղերքը Գորիս են տարել իրենց թալանած ավարը: Անմեղ տղերքին, ովքեր էս հարձակման հետ ընդհանրապես կապ չունեն, ծեր ամուսինների պատճառով կալանավորել են: Ամբողջ գյուղը խառնված է իրար, պատրաստվում են փակել ճանապարհը, ցույցեր անցկացնել` ի նշան բողոքի: Լարվածությունը գյուղում օր օրի մեծանում է: Մինչեւ հիմա կարողացել եմ զսպել գյուղացիներին, բայց վախենամ՝ էլ չկարողանամ: Արդարությունը պետք է վերականգնվի, ի՞նչ խղճով են ծեր ամուսինները սուտ, մտացածին բաներով խորտակում տղերքի կյանքը՝ դաստիարակված տղերքին դարձնելով գող-ավազակներ: - Իսկ որեւէ իրեղեն ապացույց հայտնաբերվե՞լ է կալանավորվածների մոտ: - Ոչ, ընդհանրապես: Նրանք նույնիսկ Գորիս չեն գնացել ¥որտեղ ապրում է տղաներից մեկի տատը¤` խուզարկություն անցկացնելու: Ամբողջ գյուղը կատաղած վիճակում է, իսկ իրենք խիղճները կորցրած, անվտանգություններն ապահոված` ապրում են, վախենում են գյուղացիների ձեռքը ընկնելուց: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
|