Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:33

«ԹՈՌՍ ՉԽԱՌՆՎԵՐ` ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ԿՍՊԱՆԵԻՆ»

 

«Իրավունքը» անդրադարձել էր հուլիսի 9-ին Գառնիի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի որդու հետ գյուղում կատարված վիճաբանությանը, որն ավարտվել էր կրակոցներով: Օրերս էլ հայտնաբերվել, ապա «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել նախաքննական մարմնի համոզմամբ՝ կրակոցների հեղինակը՝ Ռուբեն Հակոբյանը, ով հայտնի բանդայի գործով պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի եղբորորդին է, «Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատիրոջ` Սուրիկ Հակոբյանի թոռը:

Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ վիճաբանությունը ծագել էր Գառնիի գյուղապետի որդու, նրա երկու ազգականների ու Ռուբեն Հակոբյանի միջեւ՝ գյուղում ավտոմեքենայի ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով: Դա վերաճել էր վիճաբանության եւ շարունակվել հարակից գազալցակայանի տարածքում: Այստեղ էլ, ըստ նույն լուրերի, Ռուբենը ատրճանակով կրակոցներ էր արձակել:

«ԷԼԻ ՍԱՐՔՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԼԽԻՆ»

Թոռան կալանավորման եւ կատարվածի վերաբերյալ փորձեցինք զրուցել «Գառնի Սուրիկի լավաշի» սեփականատեր ՍՈՒՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում, հասկանալի է, կտրականապես հերքեց թոռան առնչությունը կրակոցների հետ՝ նկատելով.
- Էլի սարքում են մեր ընտանիքի գլխին: Տղուս անմեղ տեղը սարքին բանդայի պարագլուխ, թոռանս էլ մահափորձ իրականացնող են դարձնում: Ախր, էդ էրեխեքը իրար հետ շատ լավ հարաբերություններ են ունեցել, իրենց մեջ ոչ մի լուրջ տարաձայնություն չի եղել: Ռուբիկս վաբշե կապ չունի Գառնիում հնչած կրակոցների հետ: Թե ինչի են ուզում մեր գլխին էլի սաքեն` մենակ Աստված գիտի: Լրիվ շառ է, լավ սարքած սցենար, չգիտեմ՝ ի՞նչ կլինի սրա վերջը, ո՞նց կլինի, բայց ինքը մասնակից չի եղել էդ կրակոցներին: Ընդհակառակը, եթե իմ թոռս էդ վիճաբանության ընթացքին չխառնվեր, գյուղապետին կսպանեին: Էդ ասում են բոլորը, բայց...
- Բայց ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր հարազատների անունները պարբերաբար հայտնվում են քրեական պատմությունների կիզակետում, իսկ Դուք անընդհատ ասում եք, թե Ձեր գլխին սարքում են:
- Չգիտեմ, երեւի ընկել են մեր ընտանիքի հետեւից, սաղիս բանդիտ, ավազակ են սարքում: Այնինչ՝ մենք մեր քրտինքով ապրող մարդիկ ենք, ո՛չ տղաս, ո՛չ էլ հիմա թոռս կապ չունեն իրենց ներկայացվող մեղադրանքների հետ: Հա, Ռուբիկս եղել է վիճաբանության ժամանակ, բայց կրակոց չի արձակել: Ինքն ու գյուղապետի տղան շատ լավ հարաբերությունների մեջ են, մինչեւ հիմա էլ էդպես է:

«ՉԳԻՏԱԿՑԵԼՈՎ՝ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ»

Վերոհիշյալի հետ կապված` զրուցեցինք նաեւ Գառնիի գյուղապետ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, ով նկատեց հետեւյալը.
- Չգիտեմ` ով ինչ է ասում, բայց մեննք եւ Հակոբյանների ընտանիքը շատ լավ ենք միմյանց հետ, որեւէ թշնամանք չունենք իրար հանդեպ: Նույնիսկ` այս պարագայում:
- Իսկ Ռուբենից սպասո՞ւմ էինք նման բան:
- Մինանշանակ՝ ոչ: Շատ լավ հարաբերությունների մեջ էր տղայիս հետ: Բայց հիմա կա այն, ինչ կա. չգիտակցելով՝ հիմարություն է արել:
- Այսինքն՝ ինքը ընդունո՞ւմ է, որ կրակել է:
- Քննություն է գնում: Ասում են, որ ինքն է արել: Ես միայն տեսել եմ մեքենան կրակված, բայց ինքն է կրակել, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Ամեն դեպքում՝ էս դեպքը ոչ մի բան չի փոխել իմ եւ Հակոբյանների հարաբերություններում:
- Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն՝ այս գործով այլ ձերբակալվածներ կան: Դուք տեղյա՞կ եք:
- Այո, շատ ճիշտ տեղեկություն ունենք, այլ ձերբակալվածներ էլ կան:
- Ովքե՞ր են:  
- Էլի մեր գյուղի տղերք են` մեկի անունը Արեն է` Արեն Հայրապետյան:
- Իսկ տվյալ անձնավորության հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք:
- Էլի նորմալ, դրական:
- Լավ, բայց այդ դեպքում, ո՞րն էր Ձեր տղայի նկատմամբ իրականացված մահափորձի պատճառը, եթե, փաստորեն, կասկածյալների հետ նորմալ հարաբերություններ եք ունեցել:
- Ինձ համար ամեն բան պարզ է, բայց չեմ ուզում քննությունից առաջ ընկնել. գուցե ինչ-որ հարցով սխալվեմ: Սպասենք` քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ