Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպորտ
Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 16:00

ՕԶԲԻԼԻՍԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

 

Ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը՝ այս հունվարյան տրանսֆերային պատուհանը որոշիչ է լինելու հայ ֆուտբոլիստներից մի քանիսի համար: Մասնավորապես՝ Արաս Օզբիլիսի, ում եւ Մոսկվայի «Սպարտակի» ջրերն արդեն տեւական ժամանակ է, որ մի առվով չեն հոսում:

Ըստ ամենատարբեր դիտարկումների եւ կանխատեսումների՝ Օզբիլիսը 2016 թվականին այլեւս չի կրի սպարտակցիների մարզաշապիկը: Առաջին անգամ չէ, որ մոսկովյան ակումբը ցանկություն է հայտնում տրանսֆերի հանել Օզբիլիսին, սակայն դեռ այս ամռանը ռուսական ակումբը ծրագրում էր միայն վարձավճարով բաց թողնել Օզբիլիսին: Այդ պահին Օզբիլիսը հնարավորություն ուներ վարձավճարով տեղափոխվել Իսպանիայի առաջնություն՝ «Ռայո Վալյեկանոն» հայ ֆուտբոլիստի համար պատրաստ էր վճարել 500 հազար եվրո, բայց մոսկովյան ակումբը այդ գումարը բավարար չհամարեց՝ ակնկալելով ստանալ գումարի գրեթե կրկնապատիկը: Թե այս մի քանի ամիսների ընթացքում ինչ փոխվեց, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունն արդեն պատրաստ է վաճառել Օզբիլիսին, միգուցե կմնա թիմի կուլուարներում: Բայց փաստն այն է, որ Օզբիլիսի համար եւ միանշանակ ավելի լավ կլինի փոխել մարզաշապիկը, եւ արդեն պարզապես կարեւոր է, թե հատկապես որ ուղղությամբ կգնա Օզբիլիսը: Տրանսֆերային պատուհանների բացման հետ, թուրքական ակումբները մշտապես իրենց մասին խոսել են տալիս: Այս տարի Օզբիլիսին ձեռք բերելու փորձ է կատարել թուրքական «Բուրսասփորը», սակայն հայ ֆուտբոլիստը հրաժարվեց տեղափոխվել թուրքական ակումբ: Հիմա էլ նույն նպատակն է հետապնդում «Բեշիքթաշը», ու եթե հավատանք այն գրառմանը, որը կատարել է «Beyaztv»-ի լրագրող Սինան Էնգինը իր թվիթերյան էջում, ապա թուրքական ակումբը արդեն համաձայնության է եկել մոսկովյան թիմի հետ Օզբիլիսի տրանսֆերի շուրջ: Hurriyet պարբերականն էլ իր հերթին է փոխանցում. «Ակումբը քայլ առաջ է կատարել այս հարցի հետ կապված եւ արդեն հունվարին պատրաստվում է հայտնել նրա տեղափոխության մասին: Արասը ծնվել է Թուրքիայում եւ դեմ չէ հանդես գալ այս երկրում»:
Եվ չենք կարող չնշել, որ թուրքական ակումբները շատ բարենպաստ ժամանակահատված են ընտրել իրենց նպատակին հասնելու համար: Ինչպես հասկացանք, ամիսներ առաջ «Սպարտակում» իրավիճակը բոլորովին այլ էր, ավելի հանդարտ ու ոչ այսքան լարված, ինչը թույլ է տվել Օզբիլիսն վստահրեն մերժել թուրքական ակումբի առաջարկը: Մինչդեռ հիմա, առաջարկների բացակայության պայմաններում եւ ստեղծված իրավիճակում, գուցե Օզբիլիսին այլ տարբերակ չմնա, քան ընդունել «Բեշիքթաշի» առաջարկը: Բայց քանի դեռ մոսկովյան թիմն ու հենց Օզբիլիսը անարձագանք են թողնում այս տրանսֆերի հատատումը կամ հերքումը, կարելի է հուսալ, որ հայ ֆուտբոլիստը կարիերան շարունակելու ավելի հարմար տարբերակ կգտնի, քանզի չգիտենք, թե Թուրքիա տեղափոխվելը ինչպես կանդրադառնա Հայաստանի հավաքականում նրա կարգավիճակի եւ ելույթների վրա:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ