Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:49

ՆՈՐ ՎԱՐԿԸ ԿՄԵՂՄԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոյեմբերի 26- ի նիստում կառավարությունը հավանություն տվեց Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաեւ մեխանիկական ոռոգումից անցում կատարելու ինքնահոս համակարգի, ինչը, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը` կողմնորոշիչ:

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ


Գործադիրը բավարարել է «ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը եւ սահմանել ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության կիրառումը:
«ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ հիմնվել է 2011 թվականին եւ հանդիսանում է տարածաշրջանում միակ ապակեմանրաթելային խողովակներ արտադրող ընկերությունը: Արտադրանքի հիմնական սպառողներն են փոքր հիդրոէլեկտրակայանները: Արտադրության մեջ կիրառվում է TCR glass ստանդարտի ապակի: Ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրվում է E glass ստանդարտի ապակի, որն իր ֆիզիկատեխնիկական եւ քիմիական հատկանիշներով չի բավարարում գործարանի տեխնոլոգիական պահանջներին:
Նշենք, որ այս արտոնությունը վերաբերում է միայն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում` ՀՀ տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին, դրանց բաղկացուցիչ եւ համալրող մասերին, հումքին եւ նյութերին, եթե դրանք չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, կամ արտադրվում են ոչ բավարար քանակով եւ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման համար: Այն կթեթեւացնի տնտեսվաող սուբյեկտների  ֆինանսական բեռը եւ հնարավորություն կընձեռի մրցունակ ապրանքների արտադրման եւ արտահանումների  խթանման համար:

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ

Կառավարությունը հաստատեց այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման դեպքում հաշվարկված մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է փոփոխվել եւ որոնք նախատեսված են օգտագործելու արդյունաբերական վերամշակման ընթացքում:
Որոշման ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ շրջանակներում համակարգված մաքսային քաղաքականության իրականացման եւ այդ շրջանակում համաձայնագրերի եւ այլ իրավական ակտերի կիրառումն ապահովելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես` «Մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների եւ կարգի մասին» համաձայնագիրը` սահմանում է մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն  եւ հիմքեր: Դրանցից են` ապրանքների, այդ թվում` հումքի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կոմպլեկտավորող տարրերի եւ պահեստամասերի ներմուծումը, եթե ներմուծվում են արդյունաբերական վերամշակման ընթացքում դրանք օգտագործելու համար: Այս դրույթով նշված ապրանքների ցանկի սահմանումը` Համաձայնագրով վերապահվում է Մաքսային միության անդամ պետություններին: Ցանկում ներառված ապրանքների ներմուծման դեպում` մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է հետաձգվել մինչեւ 6 ամիս:
Կարգավորման նպատակը` տեղական արտադրողի համար բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումն է, որն կնպաստի ներքին արտադրության խթանմանը եւ դեպի արտահանում ուղղված տնտեսության զարգացմանը:


ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՁՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Կառավարությունը վերանայել է սպանդանոցներում սպանդի կազմակերպման գործընթացի կանոնակարգումը եւ սահմանել լրացուցիչ պահանջներ, որոնք կլրացնեն անվտանգության երաշխիքները եւ կապահովեն ստացված մսամթերքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը եւ սպառողների առողջությունը:
Նոր կարգով սահմանվել են մսամթերքի ստացման նախասպանդային եւ հետսպանդային հսկողության, ինչպես նաեւ սպանդի ենթակա կենդանատեսակների ռիսկային հիվանդությունների հսկողության եւ անվտանգության միջոցառումներ, ինչը թույլ կտա ունենալ անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ` բարձրացնել անասնաբուժական հսկողության մակարդակը, ապահովել վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը:
Մեկ այլ որոշմամբ` գործադիրը սահմանել է ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը: Կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրությամբ, մշակմամբ եւ իրացմամբ զբաղվող անձինք պարտավոր կլինեն արտադրել, վերամշակել եւ շուկայում տեղակայել միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված հումք, մթերք եւ կերակրատեսակներ:


ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Գործադիրը քննարկել եւ հավանություն է տվել հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման միջոցառումների ցանկին: ԱՆ-ի կողմից իրականացվող բարեփոխումների հերթական միջոցառումը ներառում է հիվանդանոցային բուժօգնության այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են որակի խնդիրները համակարգող ենթակառուցվածքները, կլինիկական որակի ապահովման միջոցները, ներհիվանդանոցային վարակների հսկողությունը եւ կանխումը:
Ծրագրի իրագործման արդյունքում հնարավոր կլինի հասնել ապացուցողական բժշկության չափորոշիչներին` բուժաշխատողների համապատասխանության բարձրացման, մասնագիտական առաջընթացի մոտիվացիայի խթանման, բժշկական սխալների նվազեցման եւ առողջապահության ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման, ինչն իր հերթին կնպաստի բնակչության առողջական վիճակի բարելավմանը:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ