Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:57

ԻՆՉ ԹՌՉՆԱՄԻՍ ԵՆ ՀՐԱՄՑՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ

 

Հայաստանի շատ սպառողների համար այդպես էլ առանց պատասխանի է մնում այն հարցը, թե արդյոք իրենց օգտագործած միսը կամ թռչնամիսն անվտա՞նգ է: Ստիպված են միայն տեսքից դատելով ենթադրություններ անել, թե երբ է այն հայտնվել վաճառակետում: Այն դեպքում, երբ այլ մթերքների վրա գոնե կարող է արտադրության եւ պիտանելիության ժամկետը ու ինչ-որ չափով հանգիստ լինել:

 

 

Մի խոսքով գաղտնիք չէ, որ առանց ժամկետային մակնշումների` մսի եւ թռչնամսի վաճառքը համատարած է, եւ սպառողը ստիպված է բավարարվել միայն վաճառողի ` «թարմ է, այսօր ենք ստացել» բացատրությամբ, համատարած բնույթ է կրում: Եվ այն, որ դրանով կոպտորեն խախտվում է սպառողների իրավունքները, հաստատում է նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը. «Ցանկացած մթերք պետք է իրացվի համապատասխան տեղեկատվությամբ` արտադրման, պիտանելիության եւ բաղադրության մասին: Այս դեպքում խստագույնս ոտնահարվում է սպառողի իրավունքը: Խախտվում է նրա տեղեկացված լինելու իրավունքը, քանի որ արտադրանքի վրա չկա արտադրման օրը: Շատ են դեպքերը, երբ վաճառողն ասում է՝ այսօր կամ երեկ է բերվել այս թռչնամիսը, բայց ի՞նչ երաշխիք ունենք, որ այն չի արտադրվել օրինակ 2,5 տարի առաջ, եւ, որ այն մի տաս անգամ սառեցված ու հալեցված ապրանք չէ:
Բայց փաստ է, որ այդ կերպ թռչնամսի վաճառքը համատարած է, եւ դա նշանակում է, որ սպառողի իրավունքն ոտնահարում է ոչ միայն տվյալ տնտեսվարողը, այլ նրան հավասարապես՝ ոլորտը վերահսկող մարմինը: Խնդրի վրա աչք են փակում՝ ծածկադմփոց անելով, ինչը հավասար է հանցագործության: Այնինչ, եթե առանց մակնշման թռչնամիս է հայտնաբերվում, ապա ոչ թե պետք է շտկումներ լինեն, ինչպես անում է վերահսկող մարմինը, այլ տվյալ արտադրանքը ենթարկվի փորձաքննության: Ամենեւին էլ պարտադիր չէ, որ փորձաքննությունն իրականացվի պետության կողմից, կարելի է պահանջ դնել, որպեսզի ապրանքը փորձաքննության ենթարկի նաեւ տնտեսվարողը»:

Ըստ նրա, երբ տնտեսվարողը բերվում է հանրային դաշտ, եւ հասարակությունը նրան պահանջներ է ներկայացնում, ապա միայն դրանից հետո վերջինս տեսնելով այդ պահանջները եւ պետության վերահսկողությունը՝ կարող է գնալ ինքնակարգավորման հարթություն:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի կարծիքով` խնդիրը լուծելու համար պետք է վերահսկողությունը նախ սկսեն խոշոր տնտեսվարողներից, քանի որ շուկայում իրացումը հիմնականում ապահովում են հենց խոշոր տնտեսվարողները: Եվ միայն նրանց կարգի բերելու դեպքում` փոքրերը ստիպված կլինեն նույնիսկ իրենց կարգավորել: Բայց նաեւ՝ «Այստեղ շատ տեղին է ճիշտ ռազմավարության ընտրությունը, քանի որ թեթեւակի անճշտությունը կարող է տանել համակարգի փլուզման, որն էլ իր հետ կարող է բերել տնտեսական անվտանգության խարխլման»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Իսկ քանի դեռ սպառողները չունեն որեւէ երաշխիք, որ իրենց օգտագործած թռչնամիսը անվտանգ է, Բ. Պիպոյանը խորհուրդ է տալիս տարօրինակ հոտերի դեպքում հրաժարվեն թռչնամսից, իսկ ծայրահեղ դեպքում՝ այն ուտել երկար եռացնելուց հետո:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ