Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 20:05

«ՈՎ ԿՍՊԱՍԵՐ, ՈՐ ԽԵԼՈՔ, ՀԱՄԵՍՏ ՏՂԵՐՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ»

 

ԱԱԾ-ի կողմից կալանավորված հայտնի խմբի անդամներից երեքը` Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Արթուր Եղիազարյանը, Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից են:  Մեզ հետ զրույցում Արեւիկ գյուղի գյուղապետ ԳԱՌՆԻԿ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ պատմեց.

-Աչքի ընկնելը միայն այն է եղել, որ զբաղվել են հողագործությամբ, իրենց բաղչեքում իրենց համար տանջվել, հող են մշակել, ուրիշ բան չենք տեսել: Մենք էլ ենք զարմացած՝ նման մարդկանցից ինչպե՞ս է հնարավոր այդպիսի բան: Նրանցից Վաղինակը շատ նվիրված տղամարդ էր, պատերազմի ժամանակ երկու անգամ վիրավորվել էր: Բոլորի ընտանիքի անդամներն էլ ապշած, քարացած վիճակում են եւ որեւէ բանից տեղյակ չեն: Ամբողջ գյուղի համար էր էս խայտառակություն, ով կսպասեր, որ խելոք, համեստ տղերքի հետեւում թաքնված են ահաբեկիչներ: Շաբաթ օրն եմ հանդիպել Վաղինակին ու Արթուրին, գյուղում միասին կանգնած էին, որեւէ արտառոց բանով աչքի չեն ընկել: Արթուրը հայտնաբերվելու գիշերն էր զանգել տուն, ասել էր, որ գործերով է մեկնում եւ մի երկու օրից տուն կգա:
- Երեքով մտերիմ հարաբերություննե՞ր են ունեցել:
- Չէի ասի շատ մտերիմ, բայց նորմալ հարաբերություններ են ունեցել: Թե ո՞նց էդ մարդը եկավ (նկատի ունի խմբի ղեկավարին Ի. Ա.), ո՞նց տղերքին խաբեց-տարավ, ո՞նց խելքները կերավ, էդպես էլ հանելուկ մնաց մեզ համար: Թե փողով են խաբնվել, թե ինչ խոստումներ է տվել էդ մարդը, մենակ Աստված գիտի. երեքն էլ ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ էին:
Մենք փորձեցինք կապվել նաեւ Ավետիսի եղբոր` Անդրանիկի հետ, սակայն վերջինս համառորեն չէր պատասխանում զանգերին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ